Արհմիությունների տանը զենք չի պահվում, վստահեցրել է Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցության պատգամավոր Ստեփան Կուբինը՝ պատասխանելով ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոյի մեղադրանքներին, թե Արհմիությունների տանը և Կիևի քաղաքային վարչությունում, որոնք գտնվում են ընդդիմության վերահսկման տակ, զենքեր են պահվում: Հաղորդում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:
Զախարչենկոն նաև հայտնել էր, որ ընդդիմությունն այլևս ի վիճակի չէ հսկել ծայրահեղականներին՝ հիշեցնելով, որ հունվարի 24-ի գիշերը մեկ ոստիկան սպանվել է, երկուսը ծանր վիճակում են:
Կուբինը զենք պահելու մասին հայտարարությունները սադրանք է որակել. «Որպես Արհմիությունների տան պարետ ես հերքում եմ այն տեղեկատվությունը, թե իբր այստեղ զենքի պահեստ կա: Մենք խաղաղ ցույց ենք անում: Մենք չենք զբաղվել, չենք զբաղվում և չենք զբաղվելու Մայդանում մարդկանց զինելու գործով: Դա սադրանք է, – ասել Կուբինը՝ սադրանք համարելով նաև ցույցերին զինված մարդկանց մուտքը,-սրանք հատուկ ձևավորված հանցավոր իշխանության խմբեր են, որոնք ուզում են կործանանար գործողություններ անել Մայդանում»:
Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել էին, որ Կիևում հայտնաբերվել է զինված խմբավորում, որը զենք էր մատակարարում ցուցարարներին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ