Լրահոս
Օրվա լրահոսը

Սկանդալ ՖԻԴԵ-ում. Կիրսան Իլյումժինովը Գարրի Կասպարովին առաջարկում է հանձնվել

Հունվար 25,2014 17:50

ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը ապագա նախագահական ընտրություններում իր միակ մրցակից, աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովին առաջարկել է հրաժարվել ընտրություններին մասնակցելու մտադրությունից, այսինքն՝ հանձնվել: Իսկ ՖԻԴԵ-ի գլխավոր քարտուղար Իգնատիուս Լեոնգից պահանջել է հրաժարական տալ:kirsan

Պատճառը «The New York Times»-ում հրապարակված Կասպարովի եւ Լեոնգի պայմանագրի նախագիծն է, ըստ որի՝ անձամբ $ 5 հազար ստանալու եւ իր շախմատային ակադեմիային $ 1 միլիոն հատկացնելու դիմաց Լեոնգը, որ երկար տարիներ համարվում էր Իլյումժինովի զինակիցը, ՖԻԴԵ-ի գլխավոր քարտուղարը ընտրությունների ժամանակ Կասպարովի համար կապահովի 10-ից ավելի ձայն:

Իգնատիուս Լեոնգը ի պատասխան հայտարարել է, թե հրապարակումը հրաժարական տալու բավարար պատճառ չէ եւ որ ինքը ՖԻԴԵ-ի նախագահին կպատասխանի փաստաբանների հետ խորհրդակցելուց հետո:

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

  Լուսանկարները՝ blogsport.com-ի եւ content.tome.com-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob says:

    Կասպարովը ավելի ու ավելի ա ճահճի մեջ խրվում, ինչի համար ես անձամբ հեչ էլ չեմ ափսոսում: Ազգուրացին դա հասնում ա

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031