Լրահոս
Օրվա լրահոսը

Բաշկիրովան կրկին կգա Հայաստան

Հունվար 25,2014 17:24

Փետրվարի 2-ին, «Երեւանյան հեռանկարներ» 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում կկայանա ճանաչված դաշնակահար, միջազգային փառատոների սպասված հյուր Ելենա Բաշկիրովայի մենահամերգը: Ինչպես Aravot.am-ին հայտնեցին փառատոնի գրասենյակից, ծրագրում ներառված են Լիստի, Չայկովսկու, Ալբենիսի, Ուստվոլսկայայի ստեղծագործությունները:

Ելենա Բաշկիրովան հանդես է եկել այնպիսի հանրահայտ նվագախմբերի հետ, ինչպիսիք են՝ Համբուրգի, Քյոլնի, Բեռլինի ռադիոյի սիմֆոնիկը, Իսպանիայի ազգային, Գյուլբենկյան  նվագախմբերը:  Արվեստագետն աշխատել է այնպիսի հայտնի դիրիժորների հետ, ինչպիսիք են՝ Սերջյու Չելիբիսակեն, Պիեռ Բուլեզը, Ռաֆայել Ֆրյուբեք դե Բուրգոսը, Սեմյոն Բիչկովը, Մայքլ Գիլենը, Քրիստոֆ Էշենբախը, Իվոր Բոլթոնը եւ Քրիստոֆ ֆոն Դոհնանյինը։

Դաշնակահարուհին Հայաստանում առաջին անգամ հանդես է եկել  2011 թվականին՝ միայն մեկ համերգով՝ «Երեւանյան հեռանկարներ» 12-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում՝  Հայաստանի պետական Ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ :
Հիշեցնենք, որ  Aravot.am-ի հետ զրույցում նա ասել էր, թե կյանքում եւ արվեստում մշտապես նախընտրում է ազատությունը, ինչը չպետք է շփոթել անհնազանդության հետ: Նաեւ նշել էր, որ իր առաջին քննադատը ընտանիքն է: Հավելենք, որ  Ելենա Բաշկիրովան պրոֆեսոր Դմիտրի Բաշկիրովի դուստրն է եւ անվանի դիրիժոր Դանիել Բարենբոյմի կինը: Բաշկիրավայի հետ Երեւան կժամանի «Սիմենաուեր Իմպրեսարիատի» հիմնադիր նախագահ Սոնիա Սիմենաուերը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031