Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմի սկսվելու պարագայում մտադիր են «Տավուշի սահմանապահ բրիգադ» հիմնադրել

Հունվար 25,2014 17:17

 Տավուշցիների միջազգային հայրենակցական միավորումը լինելով Ադրբեջանի հետ ամենաերկար սահման ունեցող մարզի խնդիրներով զբաղվող ամենախոշոր կազմակերպությունը, մշտապես ուշադրության կենտրոնում է պահում սահմանային խնդիրները: Միավորման խորհրդի նախագահ Գագիկ Մելիքյանի և նախագահ Սերգեյ Բարսեղյանի գլխավորությամբ հաճախակի այցեր են կազմակերպվում սահմանային դիրքեր եւ սահմանապահ գյուղեր:

Վերջին օրերին Հայ-Ադրբեջանական սահմանագոտու Տավուշի հատվածում ակտիվացած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը խիստ անհանգստացնում են Միավորման ղեկավարներին, որոնք  սահմանապահ գյուղերի բնակիչներին հայտնում են իրենց զորակցությունը և անհրաժեշտության դեպքում աջակից լինելու պատրաստակամությունը,  իսկ սահմանապահ սպաներին և զինվորներին կոչ են անում լինել զգոն:

Պատերազմի հավանական սկսվելու պարագայում Միավորման ղեկավարները վճռական են համախմբել ողջ աշխարհի տավուշցիների հնարավորությունները եւ  հիմնադրել  «ՏԱՎՈՒՇԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԲՐԻԳԱԴ» անվանումով կամավորական բրիգադ, որը անմիջական աջակցություն կցուցաբերի սահմանապահներին:

 

 

 Տավուշի մարզի միջազգային հայրենակցական միության մամլո քարտուղարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Իդեալական գաղափար, որի շուրջ կարող են համախմբվել բոլոր հայրենասեր մարդիկ

  2. Garegin says:

    Ինձ թվում է ՛՛«ՏԱՎՈՒՇԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԲՐԻԳԱԴ» անվանումով կամավորական բրիգադ՛՛-ը վատ գաղափար չէ, սակայն այսօր տավուշեցիներն առավել կարևոր խնդրի առաջ են կանգնած: Տավուշի հետ կապ ունեցող բոլոր հասարակական կազմակերպությունները, միավորումները և այլոք մինչ պատերազմի հավանական վերսկսելը պետք է մարզն ազատեն ազերա-թրքամետ մարզպետից ու նրա խորհրդականից, միջոցներ ձեռնարկեն, որպեսզի մարզի համար նախատեսված գումարները տեղ հասնեն և ծառայեն բուն նպատակին, այլ ոչ թե հատկացվեն այնպիսի ոլորտների, որտեղից գումարների փոշիացումն ու մսխումն առավել հեշտ են կատարվում, ծագումով տավուշեցի նախարարներն ու գերատեսչությունների ղեկավարները դուրս գան իրենց խրամատավորված դիրքերից և մարզում տիրող իրավիճակը զեկուցեն ՀՀ իշխանություններին /համոզված եմ, որ Տավուշում տիրող իրավիճակի մասին ճշմարտությունը զեկուցելով, նրանց աթոռների ոտքերի չի թուլանա/ և այլն: Որքան թշնամին նենգանում է, այնքան առավել ակնառու է դառնում մարզում համախմբող ղեկավար ունենալու հարցը: Այնպես որ լավ կլինի Էլնարա գգովերգողներըն անցնեն սահմանը, իսկ ասպարեզը թողեն Հայրենիքի ու սահմանների պաշտպանությունով մտահոգվածներին:

  3. hamlet says:

    Մարզը կարիքը ունի լիդերի,որի շուրջը կհամախմբվեն ազգաբնակչության բոլոր
    շերտերը:Բարոյապես ու ֆիզիկապես մաշված,հնացած մարզպետը պետք է օր
    առաջ հեռանա ասպարեզից:Կյանքն է դա պահանջում:

  4. Վասիլ says:

    Իմ կարծիքով Տավուշի մարզպետը պետք է գիտակցի իր անգործությունը և հրաժարվի այդ պատվավոր պաշտոնից

  5. ԲՂԴՈ says:

    Մեր Գագոն Լավ Տավուշցիա ,քան Ղուլը,բայց սա էլ որ պետք լինի փողով հայրենիքը կծախի:

  6. Karen says:

    Հրաշալի գաղափար է, որ բխում է միայն ուժեղ հոգուց: Դժվար է, ծանր է, բայց փորձեք իրականացնել: Մենք հավատում ենք Ձեզ և կանգնած ենք Ձեր կողքին` պատրաստ պաշտպանելու ՄԵՐ ՏՈՒՆԸ, ՄԵՐ ՀՈՂԸ, ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ և ՆՐԱՆՑ ԱՊԱԳԱՆ

  7. Seda says:

    Հետաքրքիր է ԳագիկՄելիքյանը լինելով տավուշեցի և պատգամավոր ի՞նչ ունի արած Տավուշի համար: Չլիներ տավուշեցու խրոխտ ոգին սահմանը պահող հաստատ չէր լինի:

  8. Աշոտ says:

    Գագիկ Մելիքյանը մեծ հայրենասեր է և ճիշտ չէ հիմար կարծիքներ հանչեցնել իր հասցեին

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031