Լրահոս
Օրվա լրահոսը

«Դ!եմ եմ» շարժման նախաձեռնող խմբի անդամները կոչ են անում գործատուներին սատարել իրենց աշխատողներին

Հունվար 25,2014 17:01

«Սա հաղթանակը չէ. հաղթանակին տանող ճանապարհի մեջտեղում ենք մենք գտնվում եւ զգոնությունը անգամ մի միլիմետր չպետք է թուլացնել»,- հունվարի 25-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում երեկ Սահմանադրական դատարանի կայացված որոշման մասին այսպես արտահայտեց «Դ!եմ եմ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Մանուկյանը: Երեկ ՍԴ-ն որոշում էր կատարել ժամանակավորապես կասեցնել «Կուտակային կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Նրանցից առաջինը պարտադիր կուտակային վճարումները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար պատասխանատվության մասին էր, իսկ երկրորդը՝ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչին ընտրելու:

Շարժման նախաձեռնող խմբի մեկ այլ անդամ՝ Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ ՍԴ-ն փորձել է կասեցնել այնպիսի դրույթներ, որոնք հետագայում վերականգնել չի լինի.

«Գործատուները այս պահին կարող են հստակ հասկանալ, գիտակցել մի բան՝ օրենքի որոշ դրույթներ՝ ներառյալ պահումներ  եւ այլն, այսինքն՝ ամբողջությամբ անգամ պարտադիրի հետ կապված որեւէ գործարք չկատարելու դեպքում որեւէ պատասխանատվության՝ ֆինանսական եւ վարչական իրենք առհասարակ չեն ենթարկվելու»:

Նրա խոսքով` Սահմանադրական դատարանի որոշումից հետո էլ հետադարձ ուժ՝ տույժեր, տուգանքներ չեն կարող լինել: Շարժման նախաձեռնող խմբի անդամները կոչ արեցին գործատուներին վճարումներ չկատարել եւ այդպիսով՝ սատարել իրենց աշխատողներին, իսկ աշխատողներին էլ՝ չընտրել կենսաթոշակային ֆոնդ, ի դեպ հունվարի 16-ի դրությամբ ֆոնդ ընտրել էր 1309 քաղաքացի:

Իսկ այն հարցին, թե ո՞րն է շարժման հետագա քայլերը, Դավիթ Մանուկյանը պատասխանեց, որ շարունակվելու է կապը 4 խմբակցությունների եւ ցանկացած այլ ուժի հետ, ով ունի այդ հարցի շուրջ նույն մոտեցումները ինչ իրենք:

Ամի Չիչակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031