Սույն թվականի հունվարի 23-ին և 24-ին տեղի ունեցավ ՀՀ փաստաբանական դպրոցի 2014 թվականի գարնանային հոսքի ընդունելության քննությունը: Քննությանը մասնակցության հայտ էին ներկայացրել 167 դիմորդ, որոնցից միայն 61-ը դարձան ՀՀ փաստաբանական դպրոցի ունկնդիր։
Նվազագույն անցողիկ շեմ գրանցվեց 134 միավորը (150 հնարավորից)։ Առավելագույն 150 միավոր են հավաքել 2 հավակնորդ։ Նախորդ ընդունելության քննությանը (2013թ աշնանային հոսք) անցողիկ շեմը եղել է 133 միավորը։
«Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամ