Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, իրավաբան, փաստաբան Լիլիթ Ներսեսյանը խոսեց ՌԴ- ում ընդունված նոր օրենքի մասին: Դրա համաձայն` առանց վիզայի, ՌԴ մուտք գործած մարդիկ կարող են մնալ նշված տարածքում միայն երեք ամիս: Երեք ամսից ավելի մնալու դեպքում նրանց կարգելվի երեք տարի մուտք գործել ՌԴ:
Նշենք , որ սա վերաբերվում է զբոսաշրջիկներին: Երեք ամսից ավելի կարող են մնալ այն մարդիկ, որոնք մեկնել են ՌԴ կրթություն ստանալու կամ աշխատելու նպատակով: Այդ դեպքում երկու կողմերի մեջ պարտադիր կերպով պետք է կնքվի պայմանագիր, որի համաձայն կստանան իրավունք մնալ ՌԴ- ում 90 օրից ավելի: Նրանց համար առավելագույն ժամկետը կկազմի մեկ տարի: Երկար մնալու համար պետք է պայմանագիրը վերականգնել, որի համար գործառուն պետք է վերադառնա հայրենիք:
Օրենքը գործում է նաև այն մարդկանց համար, ովքեր մուտք են գործել ՌԴ տարածք մինչև նշված օրենքը ուժի մեջ մտնելը: Վերոհիշյալ օրենքը գործում է նաև մաքսային միության անդամների համար:
Մանրամասները՝ տեսանյութում՚.
Կարդացեք նաև
Սիրարփի ԶՈՐԻԿՅԱՆ