Ինչպես և զգուշացրել էինք, այս գիշեր, պարզեցմամբ պայմանավորված, օդի ջերմաստիճանն առանձին վայրերում կնվազի 2-4 աստիճանով: Հունվարի 25-ին օրվա ընթացքում կդիտվի ամպամածության ավելացում, օրվա 2րդ կեսին ողջ տարածքում կդիտվի խիտ ամպամածւթյուն: Սակայն առայժմ կպահպանվի առանց տեղումների եղանակ: Լեռներում հնարավոր է քամի 15-20մ/վրկ, բուք և ցածր տեսանելիություն: Առանձին վայրերում՝ մառախուղ, ավտոճանապարհներին հավանական է մերկասառույց, տեղ-տեղ հնարավոր է դժվարանցանելիություն: Տեղեկացնում ենք, որ մյուս շաբաթվա սկզբին հանրապետությունում հնարավոր են առատ տեղումներ:
Մայրաքաղաք Երեւանում հունվարի 25-ին կդիտվի փոփոխական ամպամածություն, առանց տեղումների: Գիշերը -5-8, ցերեկը -1+2, երեկոյան -2-5: Հունվարի 26-ին և 27-ին սպասվում է ամպամած եղանակ, տեղ-տեղ հնարավոր են թույլ տեղումներ թաց ձյան տեսքով: Այս օրերին հնարավոր է մերկասառույց, մառախուղ և ցածր տեսանելիություն:
Աղբյուր՝ www.weather.am