Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ապագա գիտությունների թեկնածուն արտագրե՞լ է ապագա դոկտորից

Հունվար 25,2014 14:31

ԳԱԱ Գրականության ինստիտուտի գիտաշխատող, արտասահմանյան գրականության բաժնի դոկտորանտ Զարուհի Հայրյանը վրդովված է: Ասում է՝ երեք տարի սպասել է իր դոկտորական ատենախոսության պաշտպանության թույլտվությանը, սակայն այն անընդհատ ձգձգվում է: «Թույլ չեն տալիս գիտական թեզս պաշտպանել, որը նվիրված է ռուս-հայկական գրական կապերին: Անցյալ տարվա նոյեմբերին նույնիսկ պաշտպանության օր նշանակվեց, սակայն այդպես էլ չկայացավ: Զարմանալի բաներ կատարվեցին, իմ թղթապանակից կորում էին իմ անձնական թղթերը, թեզի հաստատման թղթերը: Հետո բոլոր թղթերը վերադարձրին, ասացին, որ դրանք ինքս եմ սարքել: Որոշ ժամանակ անց շատ պատահական եկա ինստիտուտ եւ տեսա, որ մի աշխատանքի քննարկում է գնում, որը շատ է գովաբանվում: Խոսքը Սերգեյ Զախարյանի «Պաստեռնակը եւ հայկական գրականությունը» թեզի մասին է: Նա ապրում է Վանաձորում, գիտական ղեկավարն էլ Միքայել Ամիրխանյանն է»,- պատմեց տիկին Հայրյանը: Նա խնդրել է նայել աշխատանքը, սակայն, իր հավաստմամբ, չեն թույլատրել, ավելի ուշ Սերգեյ Զախարյանն ինքն է առաջարկել, որ կարդա իր աշխատանքը: «Սերգեյ Զախարյանը մեծ սիրով տվեց իր աշխատանքը, ասաց՝ Զառա Գեւորգովնա, աջակցեք որպես մասնագետ: Ես կարդացի աշխատանքը եւ տեսա, որ իմ դոկտորականից խոշոր մասեր, որտեղ վերլուծական աշխատանք կա, իր աշխատանքում է: Զանգահարեցի եւ հարցրի՝ ինչպե՞ս հասկանամ դա: Ինքը սկզբում հերքեց, ասաց, որ հնարավոր չի արտագրության դեպք, իսկ երկու օր անց հայտարարեց, թե պետք է ապացուցեմ, որ դրանք իմ մտքերն են: Ես էլ ստիպված գնացի ոստիկանություն, դիմում գրեցի: Իմացա, որ «6-րդ» վարչությունում պլագիատի բաժին կա, եւ հանձնեցի իմ ու իր աշխատանքները: Որոշ ժամանակ անց փորձագետներից ստացանք պատասխան, որտեղ նշված էր, որ 13 խոշոր կտոր իմ աշխատանքից փոխանցված է եղել Սերգեյ Զախարյանի աշխատանք: Կանչեցի, իրեն տվեցի «6-րդ» վարչությունից ստացված թուղթը: Սերգեյ Զախարյանն ասաց, որ իմ աշխատությունները երբեք չի կարդացել ու ոչ մի բացատրություն չտվեց: Հիմա էլ ինձ վրա մատ են թափ տալիս, որ պայքարում եմ պլագիատի դեմ: Այն դեպքում, երբ իմ պաշտպանության հարցն առկախ է, ասում են՝ չես պաշտպանելու»: Զարուհի Հայրյանը նաեւ հավելեց, որ Սերգեյ Զախարյանը իրեն մեղադրում է շանտաժի ու իրենից գումար պահանջելու մեջ, ինչի առիթով եւս պատրաստվում է դիմել ոստիկանություն:

vardan_devrikyan

ԳԱԱ Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դեւրիկյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ պետք չէ հարցը ողբերգականացնել. «Ոչ ատոմային ռումբի գյուտ է, ոչ էլ հակաօդային պաշտպանության հարց, եղած-չեղածը մի թեկնածուականի հարց է: Իմ անձնական ընկալմամբ, այստեղ ավելի շատ բարոյական հարց է: Բնականաբար, բարոյական առումով գրագողությունն անթույլատրելի է: Դա ապացուցելուց հետո ինքը պետք է ներողություն խնդրի»: Պարոն Դեւրիկյանն ասում է, որ մինչեւ պաշտպանությունը ցանկացած աշխատանք մի քանի փուլով է անցնում: Ըստ Գրականության ինստիտուտի փոխտնօրենի, աշխատանքը մի քանի անգամ բաժնում քննարկվել է, ու անկախ պլագիատի փաստը հայտնաբերելուց, երեք անգամ վերադարձվել է՝ այն ուժեղացնելու, որակը բարձրացնելու պահանջով: «Հայրյան Զարուհին, որ մեր ինստիտուտում աշխատում է որպես ռուս գրականության մասնագետ, զարմանքով տեսել է, որ իր աշխատանքից որոշակի հատվածներ կան Սերգեյ Զախարյանի աշխատանքում: Մենք էլ ենք վրդովվել, որովհետեւ էթիկայի խախտում է, այդ մարդուն ասել ենք՝ հանի այդ կտորները: Գիտեմ նաեւ, որ իրենց միջեւ վիճաբանություններ են եղել, ինչի մանրամասներին չեմ տիրապետում»,- տեղեկացրեց Դեւրիկյանը: Ապա հավելեց. «Այս պատմության մեջ գիտական ղեկավարի դերը էական չէ, որովհետեւ ինքը բարոյական պատասխանատվություն է կրում, եթե աշխատանքը նախապաշտպանություն է անցած լինում, եւ ինքը ստորագրում է:

Տվյալ պարագայում, ինչպես արդեն նշեցի, Զախարյանի աշխատանքը անգամ բաժնում դրական եզրակացության չի արժանացել, բաժինն ամեն անգամ վերադարձրել է այն: Եվ եթե հիմա պեղեմ իմ աշխատասենյակում դրված աշխատանքների մի մասը, հաստատ վերադարձնելու արժանի աշխատանքներ կլինեն: Ասածս այն է, որ բացարձակ ճշմարտություն չեմ կարող համարել, թե գրագողություն է, դա նույնն է, որ ինձ գրպանահատության մեջ մեղադրեն: Մինչեւ դատ չլինի, նման վճիռ չարձակվի, ոչ ոք չի կարող ասել, որ ես գրպանահատ եմ: Հատուկ ոճրագործություն չի կատարվել, աշխատանքային փուլ է, հասկանալի է, որ անվայելուչ բան է կատարվել: Նախապաշտպանության ժամանակ է հստակ ասվում՝ գրագողությո՞ւն է, թե՞ ոչ»:
Գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը Զարուհի Հայրյանին որակեց իբրեւ իրենց ինստիտուտի լավագույն մասնագետներից մեկը: Կատարվածի մասին էլ նշեց. «Պաստեռնակը եւ հայ գրականությունը» աշխատանքի հեղինակը որոշակի մասով վերցրել է մի քանի էջ Հայրյան Զառայի աշխատանքից: Դրանից հետո ինքը խոստացել է, որ կուղղի եւ աշխատանքից կհանի այդ կտորները, բայց նորացված աշխատանքը դեռ մինչեւ հիմա չի բերել: Ինքը պետք է թեկնածուական ատենախոսություն պաշտպանի, դրա համար խորհուրդ կտայի, որ լրիվ մաքրեր աշխատանքը, նորմալ տեքստ գրեր, որտեղ չլինեին արտագրության դեպքեր կամ թեման ընդհանրապես փոխեր»:

Փորձեցինք կապվել նաեւ Սերգեյ Զախարյանի հետ, որը բնակվում է Վանաձորում: Պարոն Զախարյանի բջջային հեռախոսը երեկ ողջ օրն անջատված էր: Սակայն խմբագրությունը պատրաստակամ է տպագրել նաեւ նրա տեսակետը խնդրի առնչությամբ:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Զարուհի Հայրյան, Ավելի վատ բաներ էլ են լինում` Անաստված ու մեղք: Մարդիկ չարչարվում են, գտնում թեմայի հիմնական մեխը, շարադրում, նայում ու վերանայում, իսկ այլոնք յուրացնում են… Նպատակը. բացատրեմ իմ օրինակով. հետաքրքիր ձգտումներ են առաջացել մարդկանց մոտ` պաշտպանել…, թեկուզ ուրիշի պատրաստի աշխատանքը, աննկատ գողանում են ու իրենցով անում: Հիմնականում մեղավորները ծանոթ, ընկեր, բարեկամ հարթության մեջ խելացիի համբավ են ձեռք բերում, աշխատավարձի բարձրացում են ստանում, մի քիչ բարելավում են իրենց ստատուսը. ընդամենը… մեղք են չէ? Եթե անգամ գիտության ու տեխնիկայի ասպարեզում նման բաներ են պատահում, մեղքը մնում է չբացահայտված, որովհետև, ըստ իրենց` դա ոսկի չի, կամ ունեցվածք… Հիմա միայն դա է գնահատվում: Դե ուրիշներն էլ փող ունեն, վարձատրում են մի անիմաստ թեմայի համար մեկին, ստանում են պատրաստի աշխատանքն ու պաշտպանում… Բայց չէ որ դա էլ գողություն է… գիտությունը` գիտություն չի, մարդիկ` մարդ…մենք պաշտպանված չենք…

  2. HM says:

    Հարգելիներս այդ ամենի մեղավորը թեզերի պաշտպանության անիմաստ ինստիտուտն է:
    Նորմալ երկրներում, գնահատում են ոչ թե պաշտպանած թեզի, տիտողսի եւ այլնի համար այլ աշխատանքի: Խարհրդային մանացորդներ են ԲՈՀ-ը, որ գիտական աստիճաններ եւ տիտղոսներ է շնորհում, Գիտ պետ կոմիտեն որը որոշում է թե ում տա պետական փողերը գիտականորեն «վառելու» եւ Գիտությունների ազգային ակադեմիան իր անիմաստ ինստիտուտների ահռելի քանակով:
    Գիտությամբ ապրում են ոչ թե թեզեր պաշտպանում:

    «Իսկ ովքեր են դատավորները՞» Ովքեր են որոշում….

  3. HM says:

    Դրածոներ, ամբողջ կյանքում կռացած ապրած մարդիկ:
    «Սողալու համար ծնվածները թռչել չեն կարող»:
    Եվ նրանք պետք է որոշեն թե ով թռչի….

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031