Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս կանխվեց 1 տոննա հերոինի փոխադրման փորձը. «Հայոց աշխարհ»

Հունվար 25,2014 11:05
hayoc ashxarh

Հունվարի 17-ին Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչությունը, ԱԱԾ հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում, հայտնաբերել է մոտ 928 կիլոգրամ «հերոին» տեսակի թմրամիջոց: Այս աննախադեպ դեպքի առավել ուշագրավ մանրամասների շուրջ զրուցեցինք ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության պետ ՎԱՀՐԱՄ ԳՈՒՐՈՂԼՅԱՆԻ հետ:

Պարոն Գուրողլյան, ձեր ղեկավարած վարչությունը օրերս թմրամիջոցի աննախադեպ խոշոր խմբաքանակ է հայտնաբերել: Կարո՞ղ եք մանրամասնել, թե ինչպե՞ս հաջողվեց կանխել դեպքը: Արդյոք տվյալ բեռնատարն առաջին անգա՞մ է հատել հայկական սահմանը:

-Նախ ասեմ, որ 2014թ. հունվարի 17-ին հայտնաբերված մոտ 1 տոննա հերոին տեսակի թմրամիջոցը, իսկապես, աննախադեպ քանակ է ոչ միայն Հայաստանի մաքսային ծառայության ողջ գործունեության ընթացքում, այլեւ տարածաշրջանում:
Պետք է փաստել, որ այդ նույն` DAF մակնիշի բեռնատարի նկատմամբ դեռեւս անցած տարվա դեկտեմբերի 27-ից էինք հսկողություն սահմանել, երբ տարանցիկ փոխադրմամբ Վրաստանից Իրան այդ մեքենայով փայտանյութ էին տեղափոխել:
Հենց այդ ժամանակ էլ Բագրատաշենի սահմանային անցակետում «Rapiskan» ռենտգեն համակարգով մեքենան զննման ենթարկելուց հետո, նախաբացթողումային հսկողության վարչության ընթացակարգի համաձայն, մեքենայի ռենտգեն պատկերն ուղարկվել է վարչություն` վերլուծություն եւ ռիսկային գնահատում կատարելու համար: Համապատասխան վերլուծությունից հետո վարչության կողմից բեռնատարի պատկերը գնահատվել էր ռիսկային եւ վերցվել հսկողության:
Նշեմ, որ մեզ կասկածանքի հիմք տվեց նաեւ այն հանգամանքը, որ փայտանյութը կիսով չափ էր բեռնված, եւ մեքենայի կցորդի խցիկը սառնարանային էր: Եվ մինչ բեռնատարը կհատեր հայ-իրանական սահմանը, մենք ռենտգեն պատկերն անմիջապես ուղարկել ենք Մեղրիի մաքսակետ` մեքենայի սահմանահատման ժամանակ ռենտգեն պատկերների համեմատություն կատարելու նպատակով:
   –Փաստորեն Մեղրիի մաքսակետում արդեն սպասում էին հսկողության տակ գտնվող բեռնատարի հայտնվելուն:
-Այո, 2013-ի դեկտեմբերի 28-ին փայտանյութ տեղափոխող մեքենան, Մեղրիի մաքսակետում «Rapiskan» համակարգով զննվելուց հետո, հատել է հայ-իրանական սահմանը: Իսկ շուրջ 20 օր հետո` 2014-ի հունվարի 16-ին, ժամը 17-ի սահմաններում, հսկողության վերցված DAF մակնիշի բեռնատարը, արդեն դատարկ վիճակում, Իրանի Իսլամական Հանրապետությունից մուտք է գործել Մեղրիի մաքսակետ:
   –Այսինքն՝ արդեն իսկ հսկողության վերցված բեռնատարը Մեղրիի մաքսակետում կրկին զննմա՞ն է ենթարկվել:
-Միանշանակ: Մեր վարչության աշխատակիցներն այս անգամ նույնպես «Rapiskan» համակարգով բեռնատարը զննելուց հետո ռենտգեն պատկերն ուղարկել են նախաբացթողումային հսկողության վարչություն: Համադրելով 3 ռենտգեն պատկերները՝ պարզել ենք, որ բեռնատարի կցորդի հատակային մասում կա օտար մարմին:
Մաքսանենգության կասկածանքով անմիջապես որոշում եմ կայացրել բեռնատարն ուժեղացված մաքսային հսկողության պայմաններում Մեղրիից տեղափոխել Երեւան եւ ենթարկել առավել մանրակրկիտ զննության: Նշեմ, որ գործընթացն օպերատիվ եւ առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով վարչությունը համագործակցել է ԱԱԾ հետ:

Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031