Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ըստ հաղորդման` ոստիկանության աշխատակիցն ու իր եղբայրը քաղաքացուն ազատությունից ապօրինի զրկել են

Հունվար 24,2014 23:28

Քաղաքացի Ռ. Հ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 133-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ըստ Ռ. Հ.-ի հաղորդման` ՀՀ ոստիկանության աշխատակից Ա. Դ.-ն և նրա եղբայրն իրենց միջև եղած պարտք ու պահանջի հարցերի պարզաբանման նպատակով, առանց նախնական համաձայնության, իրեն զրկելով ազատ տեղաշարժվելու հնարավորությունից, պահել են տաքսի ծառայության գրասենյակում և չեն թողել տուն գնալ:

Կատարվում է նախաքննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031