Այսօր Շիրակի մարզպետարանում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի բարոյախրատական ելույթի ժամանակ մեկը մյուսի հետևից մի քանի զավեշտալի իրադարձություններ տեղի ունեցան:
Շիրակի մարզի համայնքապետերից, հիվանդանոցների տնօրեններից, գազի, էլցանցի, ջրմուղի պետերից ու փրկարարներից, դպրոցի տնօրեններից բացի ոստիկանապետի հետ հանդիպմանը հրավիրվել էր նաև գյումրեցի հայտնի երգիչ Մուրադ Մալխասյանը: Վլադիմիր Գասպարյանի ելույթի ժամանակ վերջինս հեռախոսին անընդհատ զանգ եկավ` բավական շեղող երաժշտությամբ: Տեսնելով, որ պրծում չկա. երգիչը ամենայն հավանականությամբ չգիտեր հեռախոսն անջատելու ձևը, ոստիկանապետը հետաքրքրվեց. «Էդ կինո՞ եք նայում էդտեղ»:
Երգիչը դեռ ոտքը չէր քաշել մարզպետարանի դահլիճից` մի էնպիսի շրխկոց եկավ, որ ներկաները ակամա կողքբոլորը նայեցին, թե ի՞նչ եղավ: Պարզվեց, կոտրվել էր առաջին շարքի աթոռներից մեկը, որտեղ նստած էր Գյումրու մանկավարժականի ԲՀԿ-ական ռեկտոր Վարդևան Գրիգորյանը:
Վլադիմիր Գասպարյանը տեսնելով, որ նա համարյա վայր է ընկել, մի կերպ է պահել իրեն, սկսեց ծիծաղել ու քաղաքական հումոր անել. «Այ ըտենց, Բարգավաճն անընդհատ ընկնում ա աթոռներից: Հա, լավ, մի բոլտ չճարեցի՞ք, դնեիք էդտեղ: Ոնց որ էլ չեք բարգավաճում, հա՞ …»
Կարդացեք նաև
Վլադիմիր Գասպարյանը դեռ չէր շարունակել խոսքը, մեջտեղի շարքերից էլի ձայն եկավ, մեկն էլ համարյա վայր ընկավ, լսելով ևս մեկ կոտրվող աթոռի ձայն, ոստիկանապետը դարձյալ կատակեց .«Էնքան ճիշտ բաներ եմ խոսում՝ սաղ քանդվում ա»:
Հիշեցնենք, որ ոստիկանապետը շշպռում էր նստած պաշտոնյաներին` գողականնների հետ սեղան նստելու, նրանց կենացը խմելու, սակայն հարկ եղած դեպքում վատամարդ դուրս չգալու համար ոստիկանությունից փախչելու ու հանցագործությանը աչք փակելու համար:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ