Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշցի «խոպանչիների» մտահոգությունները

Հունվար 24,2014 21:08

Տավուշում գործազրկությունը մեծ տոկոս է կազմում, Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելու շնորհիվ գործազրկությունը որոշ չափով մեղմվում է: Գարնան գալու հետ  մարզի բազմաթիվ բնակիչներ հավաքում են ճամպրուկները, մեկնում  արտագնա աշխատանքի:  Ռուսաստան  աշխատանքի գնացողներն այժմ  շվարած են: ՌԴ-ում  օրենք է ընդունվել, որի համաձայն՝ այդ երկիր առանց վիզայի մուտք  ունեցող երկրների քաղաքացիներն այսուհետ  Ռուսաստանում կարող են բնակվել 90 օրից ոչ ավել՝ 180 օրվա ընթացքում: Եթե նախկինում հայ «խոպանչին» կարող  էր անցնել հարեւան Ուկրաինա  եւ անձնագրում համապատասխան դրոշմ ունենալով՝ վերադառնալ Ռուսաստան եւ շարունակել աշխատել,  հիմա 3 ամիս աշխատելուց հետո ստիպված կլինի լքել երկիրը:

Տավուշցիները Ռուսաստանում հիմնականում շինարարության ոլորտում են աշխատում՝ ամիսը  միջինը 1000-1200 դոլար աշխատավարձով: Եթե  աշխատած գումարից հանում ենք Ռուսաստան մեկնելու եւ վերադարձի, այնտեղ մնալու, սննդի ծախսերը, ակնհայտ է, որ 3 ամիս անց «խոպանչին» չի կարող մեծ գումարով տուն վերադառնալ:  Նախկինում մասնավոր հիմնարկներում աշխատելու համար օտարերկրացիներին  պետության կողմից «տենդերներ»  են տրվել` ամիսը 1000 ռուսական ռուբլի վճարով: «Խոպանչիների» շրջանում խոսակցություններ  կան, որ «տենդերի»  համար վճարը կրկնապատկվելու է, կամ դրանք ընդհանրապես վերացվելու են:

Եւս մի հանգամանք, որ  տավուշցի «խոպանչիներին» մտահոգում է: Ըստ տարածված լուրերի՝ 2014թ. մայիսից Ռուսաստանում չեն գործելու այլ երկրների քաղաքացիների  վարորդական իրավունքների վկայականները, Ռուսաստանում տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար հարկավոր  կլինի այնտեղ քննություն հանձնել: Արտագնա աշխատանքի մեկնողները լավ գիտեն, թե օտարերկրացու համար ինչ է  նշանակում այդ երկրում քննություն հանձնելը: Հայ «խոպանչիներից» շատերի աշխատանքը Ռուսաստանում կապված  է  տրանսպորտային միջոցների հետ. ոմանք ավտոմեքենայով են աշխատատեղ մեկնում, ոմանք էլ  աշխատանքի ընթացքում են  տրանսպորտ վարում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Suren says:

    Տավուշը եթե սրտացավ տեր ունենա,որը կմտածի աշխատատեղեր ստեղծելու և ոչ թե եղածն էլ փակելու մասին/Բենտոնիտի օրինակով/,այս մարդկանցից մի քանիսի մտահոգությունն էլ կպակասի:Բայց հավանաբար գնդապետ մարզպետին ու նրա Էլնարա գովերգող խորհրդականին միգուցե պետք է նման արտագաղթը՝աշխատողները գնան,խելացիները գնան,դե իսկ ծույլենրին ու անգրագետներին……………..

  2. Ashot says:

    Տավուշում ,,գրպանը լցնելու,փող լվանալու,, համար տեր կա,իսկ մարդկաց մասին մտածելու համար՝ տեր չկա:Առհասարակ տեսնես հանրապետությունում ավելի անտեր մարզ կա՞:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031