Հունվարի 24-ից 27-ը Ալմա-Աթա քաղաքում անցկացվելիք մրցաշարը, ուր կխաղարկվեն Ղազախստանի նախագահ Նազարբաևի մրցանակները, հանդիսանում է սամբոյի աշխարհի գավաթի փուլերից առաջինը:
Ի թիվս 17 պետության 350 մարզիկի, Հայաստանը կներկայացնեն Աշխարհի չեմպիոն Աշոտ Դանիելյանը, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներ Տիգրան Կիրակոսյանը, Դավիթ Գրիգորյանը, Մավրիկ Նասիբյանը, Մարտին Միրզոյանը:
Հիշեցնենք, որ սամբոյի աշխարհի գավաթը խաղարկվում է մի քանի փուլով և արդյունքներն ամփոփվում են մրցաշրջանի վերջում:
Մեր մարզիկներից Դավիթ Գրիգորյանն անցած տարվա ցուցանիշներով 90 կգ քաշային կարգում ճանաչվել էր երկրորդը և արժանացել արծաթե մեդալի, նման հաջողության էր հասել նաև Աշոտ Դանիելյանը 2012 թվականին:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա