«Բարգավաճ Հայաստան» Կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում օրերս Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Խստագույնս դատապարտելով ցանկացած նմանատիպ արարք` կոչ ենք անում իրավապահ մարմիններին ցուցաբերել վճռականություն` մեղավորներին հայտնաբերելու և պատժելու հարցում:
Առայժմ զերծ մնալով որևէ գնահատականից` նշենք, որ ամենայն ուշադրությամբ հետևելու ենք գործի ընթացքին` իրավապահներից ակնկալելով պատշաճ գործողություններ եւ անաչառ հետաքննություն:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարում է, որ օրենքի ամբողջ ուժով և իր ներուժով սատարել և սատարելու է իր կուսակից ընկերոջը` Սամվել Բալասանյանին։ Վստահեցնում ենք, որ թույլ չենք տա, որպեսզի որևէ անհատ, ընտանիք, կամ կիսաքրեական խումբ խոչընդոտեն Գյումրու ընտրված քաղաքապետի բնականոն աշխատանքին:
Կարդացեք նաև
ԲՀԿ քաղաքական խորհուրդ