ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր Շիրակի մարզպետարանում Գյումրիում տիրող անհանդուրժողական մթնոլորտը բացատրեց մի քանի տիպիկ փաստերով մեջբերելով:
«Մի տեղ քաղաքապետարանն ա, մյուս տեղը քաղաքապետարան են բացում (ի նկատի ունի Վարդան Ղուկասյանի բացած քաղաքապետարանը): Հասկացանք մշակույթ, բայց էս աստիճա՞ն եք ոգևորվել իմ սիրելի եղբայրներ…
Մենք հպարտանում ենք Գյումրիով, գյումրեցիներով, դերասաններով, տաղանդավոր մարդկանցով, խոսում ենք Գյումրու մշակույթի մասին, մեկ էլ առը հա քեզ տես, մի նոր մշակույթ՝ իրար ոչնչացնելու մշակույթ, իրար չհարգելու մշակույթ, իրար սպառնալու մշակույթ, իրար ոչնչացնելու ցանկության մշակույթ և այդ ամեն ինչի մեջ մեղադրել միայն ուրիշներին: Եթե նույնիսկ բացարձակապես ճիշտ ես, և ինչ-որ երևույթներ են տեղի ունենում, ուրեմն դու քո փայաբաժինը դրա մեջ, այնուամենայնիվ, ունես», -ասաց ոստիկանապետը: Նա հիշեցրեց, որ, երբեմն, գողերի հետ նստած բաժակ են բարձրացնում՝ ասելով՝ «լավ տղա ես, ցավդ տանեմ»:
Վլադիմիր Գասպարյանը նաև ներկայացրեց իրական դատարանի մասին իր պատկերացումները: « Գիտե՞ք որն է ամենամեծ դատարանը, մինչև էնտեղ գնալը, կա էլ մի դատարան, դա քո զավակի աչքերն են, զավակդ հպարտությամբ կնայի քո աչքերի մեջ, հեգնանքնով կնայի քո աչքերի մեջ, թե ընդհանրապես չի ուզենա նայել քո աչքերի մեջ, դա է դատարանը, երկրային դատարանը»,- ասաց ոստիկանապետը:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ