Լրահոս
Օրվա լրահոսը

Լույս տեսավ հայ-ֆիննական համատեղ հրատարակության «Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությունը. Զարգացման միտումներ» գիրքը

Հունվար 24,2014 19:37

Այսօր՝ հունվարի 24-ին, Կովկասի ինստիտուտում տեղի ունեցավ հայ-ֆիննական համատեղ հրատարակության «Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությունը. Զարգացման միտումներ» գրքի շնորհանդեսը: Գրքի համահեղինակ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Գիրագոսյանը նշեց, որ գրքի արտաքինը համապատասխանում է Հայաստանի ներկայիս իրավիճակի հետ.

«Գիրքը սկսվում է սպիտակ էջով, որով ներածությունը հայացք է նետում արտաքին եւ ներքին քաղաքականությունների միջեւ կապին եւ այն ավարտվում է սեւ էջով եւ հայերեն գրառությամբ, որը համապատասխանում է ներկայիս դրությանը»:

Կովկաս ինստիտուտի տնօրեն, գրքի համահեղինակ Ալեքսանդր Իսկանդարյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ գիրքն  կարող է մեծ ազդեցություն ունենալ այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են գիտելիքներ ձեռք բերել Հայաստանի եւ նրա քաղաքականության մասին: Այդ ճանապարհով գիրքը կարող է ազդեցություն ունենալ նաեւ քաղաքականության եւ քաղաքական որոշումների վրա.

«Հեղինակները փորձում են ցույց տալ, թե ինչպես են կապված արտաքին եւ ներքին քաղաքականությունները, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի հարցում: Այսպիսով՝ սա Հայաստանի քաղաքականության հասունացման փորձն է»:

Իսկ մեր այն հարցին, թե ինչպե՞ս են կապված ներքին եւ արտաքին քաղաքականությունները, պարոն Իսկանդարյանը պատասխանեց, որ որոշ մարդիկ, ովքեր Հայաստանին առաջնորդում են դեպի համաշխարհային քաղաքականություն, տարբեր պատկերացումներ ունեն Հայաստանի ներքին քաղաքականության մասին: Նրանք ազդեցություն ունեն որոշումների ընդունման վրա, որոնք կարող են նաեւ վերաբերել արտաքին քաղաքականությանը.

«Ղարաբաղյան կոնֆլիկտը Հայաստանի արտաքին քաղաքականության էական մասն է կազմում եւ ազդում է նրա վրա: Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մեծ մասն է կազմում այն, ինչ կատարվում է ղարաբաղյան կոնֆլիկտի շուրջ, օրինակ՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները: Թուրքիայի հետ հարաբերությունների հիմքն էլ է հանդիսանում ղարաբաղյան կոնֆլիկտը: Այդ կոնֆլիկտը ազդում է նաեւ ներքին քաղաքականության վրա, եւ այդ պատճառով կարող է բյուջեի մեծ մասը հատկացվել անվտանգությանը»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031