Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունները առաջ ասում էին՝ մածուն է, բայց սեւ է, հիմա ընդհանրապես ժխտում են, որ մածուն է

Հունվար 24,2014 19:14

Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը հույս ունի, որ Ուկրաինայում սկսված անկախական շարժումը կհասնի նաեւ Հայաստան: Նա ուրախ է, որ ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պայքարի դուրս եկածները կրթված, աշխատող, նորմալ աշխատավարձ ստացող երիտասարդներ են, մարդիկ, որոնք նախկինում ակտիվ չէին, սակայն հիմա ոտքի են ելել եւ իրենց շահերն են պաշտպանում: «Մինչեւ հիմա մեզ մոտ սոցիալական խնդիրներով պայմանավորված բռնկումներ չեն եղել, հիմնականում պայքարի են դուրս եկել  ազգային հարցի հետ առնչվող խնդիրների կապակցությամբ, իսկ հիմա հասունանում է ժամանակը, որ սոցիալական դժգոհությունները բողոքի հսկայական ալիքներ առաջ բերեն: Կուտակային կենսաթոշակները, գազի գները եւ այլն… Պայքարը հասունանալու համար ժամանակ է պետք, հասունացման ժամանակ, հուսանք, որ այդ շրջանը կարճ կտեւի, պահանջներ կդրվեն իշխանությունների առաջ»,-ասաց պարոն Դովլաթյանը եւ միանգամից նկատեց, որ իշխանությունները այժմ գնում են այլ ճանապարհով:  «Երբ հարց ես տալիս, ավելի ցինիկ պատասխան են տալիս: Եթե նախկինում մածունը տեսնելով ասում էին, որ այո, սա մածուն է, բայց սեւ մածուն է, հիմա միանգամից ասում են, որ դա ընդհանրապես մածուն չի»:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031