Երկու օր առաջ Կառավարության նիստում պաշտպանության նախարարն անդրադարձել է վերջին օրերի մեր սահմաններում տիրող իրավիճակին:
Այսօր ասուլիսի ժամանակ պաշտպանության նախարարն ասաց, որ իրավիճակը վերահսկելի է, եւ որ առաջին անգամ չի, որ հակառակորդի կրակոցներն անկանոն են:
Պաշտպանության նախարարը տեղեկացրեց, որ բավական լուրջ աշխատանքներ են տարվում սահմանային բնակավայրերի անվտանգության ապահովման, ինժեներական կառույցների կատարելագործման ուղղությամբ:
Ըստ նրա, հակառակորդ կողմի չի հասկանում, որ սահմանային բնակավայրերի խաղաղ բնակչության վրա չպիտի կրակեն, առաջին անգամ չէ, որ վիրավորներ են լինում:Քանի դեռ խաղաղության պայմանագիրը կնքված չէ, կրակոցներ լինելու են:
Նախարար Օհանյանը պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի մեր գործընկերոջ հարցին, թե բարձրացվե՞լ է ՀԱՊԿ-ից աջակցություն ստանալու հարցը, սահմաններում լարվածության հետ կապված, ասաց. «Լարվածության գագաթնակետ.այդպիսի իրավիճակ գոյություն չունի: Այսպիսի կրակոցներ միշտ էլ եղել են, եւ մենք համարժեք պատասխան տալու ենք:Առաջին գծում մենք միշտ եղել ենք պարտադրողի դերում, անհրաժեշտության դեպքում` պատժողի:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմական բաղադրիչ զարգացման հիմքում առաջին հերթին կանգնած է եղել Հայաստանի հանրապետությունը, որը տարածաշրջանային համակարգից կտրված լինելով, երաշխիքներ է ուզում, մեր ապահովության համար»,-ասաց նախարարը:
Անցյալ տարի, եղել են այցելություններ խորհրդարանական վեհաժողովի անդամ պետությունների կողմից Նախիջևանյան հատված, նաեւ ըստ նախարարի, եղել է հայտարարություն:
ՀԱՊԿ-ի հետ աշխատանքներ տարվում են, որպեսզի այն աջակցի անվտանգության ապահովման գործընթացին:
Պաշտպանության նախարարն ամփոփելով անցյալ տարվա արդյունքները, ասաց, որ բանակի համար այն հերթական ձեռքբերումների եւ երկրի պաշտպանունակության ամրապնդման տարի է, եւ մեկ տարի, մեր զինված ուժերը գտնվելով խրամատում խաղաղություն ապահովեց հայ ժողովրդին, հակառակորդին ստիպելով զերծ մնալ ոտնձգություններից:
Նախարարն ասաց, որ հակառակորդն անցյալ տարվա ընթացքում, հատկապես Տավուշի մարզում, մի քանի դիվերսիոն գործողություններ է իրականացրեց, որի արդյունքում ունեցել ենք զինծառայողների կորուստներ:
«Հպարտանում եմ բոլորի ծնողներով, որ հերոս զավակներ են լույս աշխարհ բերում, մեր հրամանատարներով, ովքեր սովորեցնում են պատերազմի արվեստին տիրապետելու հմտությունները: Հպարտ եմ, որ կարող եմ բարձրաձայն ասել, որ մեր ոգին անպարտելի է, այս պահին մենք գլուխ ենք խոնարհում մեր զոհված ընկերների համար»,-ասաց նախարարը:
Նախարարն ասաց, որ անցյալ տարի ամրապնդվել է բանակի կարգապահությունը, կատարելագործվել մարտական հերթապահությունը, նյութատեխնիկական խնդիրներ են լուծվել, մասնավորապես, հակառակորդին հետախուզելու, նրա հնարավոր նկրտումներն ուսումնասիրու, հակառակորդի դիվերսիոն հետախուզական գործողություններին դիմագրավելու ուղղությամբ:
2013թ-ին համալրվել են մեր զինված ուժերը, բարելավվել են պրոֆեսիոնալ կազմը, պայմանագրային զինծառայողների ինստիտուտը, հեռանկարային հիմք է ստեղծվել հետագայում խաղաղության պայմանագրի ստեղծումից հետո պրոֆեսիոնալ բանակի ձեւավորման համար:
Զորակոչի հետ կապված Ս.Օհանյան ասաց, որ կարեւոր է զորակոչի թափանցիկություն, արդարության հիմքերի ստեղծումը.«Մի մեծ կարծրատիպ ժառանգած խորհրդային պետությունից մենք կոտրենք»:
Վիճակահանությամբ իրականացված զորակոչը նախարարի կարծիքով բացառում են միջնորդությունները, հովանավորչությունները, տարբեր ուղիներով օրենքը շրջանցելու փորձերը:
Նախարարը հիշեցրեց հանրապետության նախագահի գլխավորությամբ այս տարվա սկզբում ամփոփված զորավարժությունների մասին, «Արձագանք 13-ի», պետկառույցների մասնակցությամբ:
Նախարարը գոհ է, ռազմաքաղաքական փուլի անցկացումը յուրաքանչյուր զորավարժությունում դառնում է ավանդույթ:
Ուսումնական գործընթացների մասին խոսելով, ասվեց, որ կան նորարարություններ մարտական պատրաստվածության ասպարեզում, նախարարի մտահղացմամբ, զինված ուժերում գործարկվել է արգելքների հաղթահարման եւ վճռական գործողությունների կատարման, պատերազմի աստծո անունով հայտնի «Վահագն» համակարգը, ըստ նախարարի , հայ զինվորականը ստանում է ազգային մտածելակերպին համապատասխան զինվորական ունակություններ:
Խաղաղապահ գործունեության հետ կապված էլ նախարարն ասաց, թե Աֆղանստանում եւ Կոսովոյում կարող են ասել, որ մերոնք «անվտանգության ոչ միայն սպառող են, այլ` ապոհովող»:
Ռուսաստանի Դաշնության հետ կա երկկողմ համաձայնություն, բարձրացվել է անվտանգության համակարգի ձեւավորումը տարածաշրջանում, Թուրքիայի նկատմամբ անվտանգության ապահովման, եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղելի ժամանակակից սպառազինություններ եւ տեխնիկայի ձեռք բերման ուղղությամբ.«Մենք կունենանք մեր պաշտպանական զսպման մեխանիզմը»:
Զինված ուժերում բարձրացվել են աշխատավարձերը, կառուցվել շինություններ, բարելավվել են զինվորների կենցաղային պայմանները. «Այսօր ավելի շատ զորանոցներում կառուցում ենք լոգարաններ, մեր զինվորն անհրաժեշտության դեպքում կարողանա ամեն օր կլողանա»:
Ինչ վերաբերում է կարգապահությանը, տեղեկացվեց, որ անցյալ տարի ընդհանուր երեսուներկու տոկոս զինծառայության հետ կապված էլ կորուստների նվազում:Պարտադիր ժամկետայինների մասով` քսան տոկոսով:
Ներդրվել է «Մարդու իրավունքները զինված ուժերում» ծրագիրը, որը, ըստ նախարարի բարձրացրել է մարդու իրավունքների եւ ազատությունների նկատմամբ համապատասխան վերաբերմունքը:
Ասուլիսին մասնակցում էին բազմաթիվ մամուլի քարտուղարներ: Բանակի օրվա առթիվ շնորհակալագրեր, մեդալներ, հուշանվեր ստացան մեր գործընկերները:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ