ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի ռուսական տարբերակը տեղեկացնում է, որ ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի որոշմամբ մի քանի երկրների համար մրցակիցների հարցում սահմանափակումներ են մտցվել:
Այսպես, քաղաքական պատճառներով Եվրոպայի 2016 թվականի ընտրական մրցաշարում միեւնույն խմբում չեն ընդգրկվի Հայաստանն ու Ադրբեջանը, Ռուսաստանն ու Վրաստանը, Իսպանիան ու Ջիբրալթարը: Սակայն ՈւԵՖԱ-ի անգլերեն վարկածում նշվում է միայն Հայաստան-Ադրբեջան եւ Իսպանիա-Ջիբրալթար զույգը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` soccer.ru-ի