Այսօր՝ հունվարի 24-ին, տեղի է ունեցել հանդիպում Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանի և Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի միջև: Հանդիպման ընթացքում քննարկվել է երկրի քաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը: Երկու կուսակցությունների ղեկավարների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել Ձախ ուժերի միություն ստեղծելու հարցում:
Հավելենք, որ Ձախ ուժերի միություն ստեղծելու հարցում քաղաքական քննարկումները շարունակվում են նաև այլ քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և անհատ գործիչների հետ:
ՍԴՀԿ մամլո դիւան