Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Ֆիթչ»-ի փորձագետները հանդիպեցին ֆինանսների նախարարի հետ

Հունվար 24,2014 18:17

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հունվարի 24-ին ընդունեց «Ֆիթչ» (Fitch Ratings) վարկանիշային միջազգային կազմակերպության փորձագիտական խմբի անդամներին: Խումբը Հայաստանում հանդիպումներ ու քննարկումներ է անցկացնում մեր երկրի սուվերեն վարկանիշը գնահատելու նպատակով:

Նախարարի հետ քննարկումների առանցքում պետական ֆինանսների կառավարման համակարգն էր՝ իր առաջնահերթ ուղղություններով ու հիմնական ֆինանսական ցուցանիշներով: Փորձագետների հետ զրույցում անդրադարձ եղավ այն բոլոր գործոններին, որոնք հաշվի են առնվում սուվերեն վարկանշման գործընթացում:

Նշենք, որ վարկանիշային այս կազմակերպությունը արտարժույթով եւ ազգային արժույթով Հայաստանի` որպես թողարկողի երկարաժամկետ վարկանիշը գնահատել է կայուն կանխատեսմամբ BB-:

 

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031