«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզչին այս պաշտոնը վստահվել է ՈւԵՖԱ-ի գործկոմի նիստում, ինչի մասին տեղեկացրել է ֆուտբոլային այդ կազմակերպության ղեկավար Միշել Պլատինին:
«Սեր Ալեքս Ֆերգյուսոնը կնախագահի էլիտար մարզիչների ֆորումում, որն ամեն տարի կազմակերպվում է Նյոնում: Նա կլինի նաեւ Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի առաջնության տեխնիկական-հետազոտական խմբի անդամ», – ասել է ՈւԵՖԱ-ի նախագահը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` zimbio.com-ի