ՕԵԿ կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը այսօր է վերադարձել Բրյուսելից: Նա պատմեց, որ գնացել էր հունվարի 22-ին Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ Եվրամիության քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու:
Պարոն Շահգելդյանի խոսքով, նիստի ընթացքում հաստատվել է «Ենթակառուցվածքային համագործակցությունը ԵՄ եւ Արեւելյան Եվրոպայի գործընկեր երկրների միջեւ» զեկույցի նախագիծը:
Ըստ նրա, դեպի ծով ելք չունեցող երկրների համար այս նախագծով նախատեսվում է ազատականացնել ճանապարհները, տրանսպորտը եւ ենթակառուցվածքները .«Սա բխում է Հայաստանի շահերից, որովհետեւ բաց ճանապարհները մեզ համար ավելի քան կարեւոր են»:
Պարոն Շահգելդյանը նաեւ ասաց, որ հանձնաժողովի հաջորդ նիստը նոյեմբերին է, Հայաստանում ու կներկայացվի արդեն զեկույցը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ