Մոտ կես ժամ առաջ ՀՀ Սահմանադրական դատարանը (ՍԴ) որոշում է կայացրել կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76 հոդվածը` «Պատասխանատվությունը պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար» եւ 86.3 հոդվածը` ֆոնդերի ընտրության մասին:
Aravot.am-ի հետ զրույցում, «Ժառանգություն» կուսակցության անդամ Ռուբեն Հակոբյանը ողջունելով ՍԴ որոշումն ասաց, որ այդ որոշումը Սահմանադրական դատարանի կենսագրության մեջ աննախադեպ էր. «Բայց կարծում եմ, որ հիմնական որոշումը դեռ առջեւում է, որն ամբողջությամբ կքննարկվի մարտ ամսին: Հուսանք, որ այդ որոշումը կլինի այսօրվա կայացված որոշման տրամաբանության շրջանակներում»:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի ոչ իշխանական 4 ուժեր եւ «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնության մի խումբ ներկայացուցիչներ եւ ՀՀ հազարավոր քաղաքացիներ դեմ են Կենսաթոշակային բարեփոխումների կուտակայինի պարտադիր հատվածին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Սա, ևս մեկ լուրջ հարված էր՝ օֆշորագետ-վարչապետի և նրա ոհմակի ճակատին։ Մեր ժողովուրդը
նորից վերադառնում է քաղաղացու իրավունքներին։ Փառք ու պատիվ նրանց, ովքեր առաջնորդում
են հատկապես քաղաքացիական շարժումները։
Ոնց կուզեի հավատայի…բայց չեմ կարողանում…միեւնույն է, ինձ համար սա սարքոցի է, ոչ թե նվաճում…