Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանը նեղվեց Սամվել Բալասանյանից` ոստիկանություն հայտարարություն չտալու համար. (Տեսանյութ)

Հունվար 24,2014 17:59

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր Շիրակի մարզպետարանում մարզի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին, գյուղապետերին,  դպրոցների տնօրեններին ներկայացրեց մարզի նոր ոստիկանապետին` Վարդան Նադարյանին, որը նրա բնութագրմամբ, թրծված գնդապետ է:

Այնուհետ Վլադիմիր Գասպարյանը երկու ժամ շարունակ խոսեց` ինքնատիպ մտքեր հայտնելով, թե ոստիկանի աշխատանքի նրբությունների, թե հանցագործի հոգեբանության, շիրակցիների անտարբերության, ինչպես նաև Գյումրիում տիրող մթնոլորտի մասին:

Շիրակցի պաշտոնյաները կլանված լսում էին նրան. նույնիսկ Սիզավետի գյուղապետը նստած տեղից բացականչեց. « էս ինչ հաճելի մարդ էր, ինչ հաճելի է խոսում»:

Վլադիմիր Գասպարյանը իր խոսքում չխնայեց նստածներից և ոչ մեկին, ովքեր, ըստ նրա, հանդուրժող են սրիկայության ու անօրինության նկատմամբ, աչք են փակում հանցագործությանը՝ վատամարդ դուրս չգալու համար:

Gasparyan_04 Gasparyan_03 Gasparyan_02 Gasparyan_05

Հեգնեց Վարդան Ղուկասյանի նոր քաղաքապետարան բացելը, նույն խստությամբ էլ խոսեց իր կողքին նստած Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մասին` նրան, որպես հանցագործություն կոծկողի ու վատամարդ դուրս չգալու օրինակ բերելով:

Անդրադառնալով Գյումրու պատվախնդրությանը` ոստիկանապետն ասաց. «Ոստիկանությունը կարող է բարեփոխվել և բարեփոխվում է, նորոգվում ենք մենք,  սակայն ինչ-որ մի տեղ կա, երբ հասնում է ոստիկանությունը, և այլևս արդյունավետ չի կարող լինել ոստիկանության աշխատանքը, եթե հասարակությունը, պետական մարմինները, քաղաքացին չի աջակցում ոստիկանությանը»:

Ու այս խոսքի վրա մատնանշեց իր կողքին նստած Գյումրու քաղաքապետին, որը ոստիկանություն հայտարարություն չի ներկայացրել Վարդան Ղուկասյանի որդու` իր տան վրա գալու ու սպառնալիքներ հնչեցնելու մասին:

«Չի կարելի հասարակությունը, քաղաքը, շրջանը բերել պատշաճ որակի, եթե համախմբված աշխատանք չի գնում: Ես ձեզ վառ օրինակ ասեմ, եթե հարգարժան քաղաքապետը հայտարարություն չի տալիս ոստիկանությանը, որ նմանատիպ դեպքեր են տեղի ունեցել, բնականաբար ոստիկանության մոտեցումները պետք է լինեն նույնպես փիլիսոփայորեն, որովհետև մեր մասնագիտությունը կոնկրետ մասնագիտություն է, հայտարարության տակ մենք պետք է քննություն կատարենք, ուսումնասիրենք, տեսնենք հանցակազմ և այլն և այլն… Լրատվամիջոցները նման պարագաներում շատ ակտիվորեն հարձակվում են ոստիկանության վրա, որ տեսնում եք այս կամ այն երևույթն է տեղի ունենում, բայց ոստիկանությունը պասիվ է իր դերակատարման մեջ: Բայց ոստիկանությունը պասիվ չէ, ոստիկանությունը օրենքի գերիշխանության կողմնակիցն է, եթե նույնիսկ ինչ-որ մի բանում որոշակի համոզմունք ունենք՝ մենք չենք կարող մեր համոզմունքը նյութավորել: Դրա համար պետք են պրոցեսներ: Ես մի օրինակով ուզեցի ուղղակի ճշտել պրոցեսները և հանել այն մեղադրանքները, որոնք հնչում են ոստիկանության հասցեին», -արդարացավ Վլադիմիր Գասպարյանը:

Մանրամասները` տեսանյութում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031