Քիչ առաջ ավարտվեց Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի հանրահավաքն ընդդեմ Հայաստանի՝ Մաքսային միության կազմում ընդգրկվելու:
«Հայերը եվրոպացի են»,- հայտարարեց Պարույր Հայրիկյանը եւ մեղադրեց իշխանություններին Մաքսային միության կազմում ընդգրկվելու համար:
Պարույր Հայրիկյանի խոսքով՝ ժողովրդի մեծամասնությունը «Եվրոպայի կողմնակիցներ են»:
Կարդացեք նաև
«Չարիքը գալիս է Ռուսաստանից, որովհետեւ Ռուսաստանն ինքը ազատ չէ»,- ասաց պարոն Հայրիկյանը եւ հանդիմանեց իշխանություններին, որ միանում են դիկտատորների հետ, որոնք ապագա չունեն, եւ եթե ունեն էլ , ապա այնքան՝ որքան աշխարհի բոլոր դիկտատորները:
Հանրահավաքից հետո Ազատության հրապարակում հավաքվածները Պարույր Հայրիկյանի գլխավորությամբ քայլեցին Երեւանի փողոցներով:
Մանրամասները եւ հանրահավաքից տեսանյութերը՝ ավելի ուշ:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ