Որոշ ԶԼՄ-ներ տեղեկատվություն են տարածել, որ հունվարի լույս 23-ի գիշերը Գորիս քաղաքի բնակիչ Մայիս Խաչատրյանը մարմնական վնասվածքներ է հասցրել համաքաղաքացի Վիտալիկ Մեսրոպյանին: Միևնույն ժամանակ, լրատվամիջոցները մեղադրանք են ներկայացրել ոստիկանությանը, թե դեպքը ոստիկանության Գորիսի բաժնում չի գրանցվել:
Մեղադրանքը անհիմն է և իրականությանը չի համապատասխանում:
Նշված դեպքը ոչ միայն գրանցվել է, այլև ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ:
Իրողությունը հետևյալն է:
Կարդացեք նաև
Հունվարի 23-ին ոստիկանության Գորիսի բաժնում տեղեկություն է ստացվել, որ հունվարի 22-ի երեկոյան Գորիսի բնակիչ Վիտալիկ Մեսրոպյանը ծեծի է ենթարկել Յուրա Մանուչարյանին, ինչից հետո վերջինս իր բարեկամ Մայիս Խաչատրյանի հետ գնացել է Գորիս քաղաքի Երևանյան խճուղում գտնվող բենզալցակայան ու ծեծել Վիտալիկ Մեսրոպյանին և Արթուր Հարությունյանին:
Ոստիկանության Գորիսի բաժնում նյութեր են նախապատրաստվել, ինչի ընթացքում պարզվել է, որ մինչ այդ Արթուր Հարությունյանը հանդիպել է Յուրա Մանուչարյանին և պահանջել, որ չանհանգստացնի իր քրոջը: Նրանց միջև վիճաբանություն է ծագել, որին միջամտել է Վիտալիկ Մեսրոպյանը: Յուրա Մանուչարյանը հեռացել է և վերադարձել իր բարեկամ Մայիս Խաչատրյանի հետ: Նրանք վիճաբանել են Վիտալիկ Մեսրոպյանի և Արթուր Հարությունյանի հետ, ինչի ընթացքում կողմերը հարվածներ են հասցրել միմյանց:
Ձեռնարկվում են միջոցառումներ Վիտալիկ Մեսրոպյանին և Մայիս Խաչատրյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն