Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը հանդիպեց Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին

Հունվար 24,2014 17:28

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հունվարի 24-ին ընդունեց Հայաստանում Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին:

Նախարարը, շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ, կարևորեց երկու երկրների միջև համագործակցությունը տրանսպորտի և հեռահաղորդակցության ոլորտներում:

Գագիկ Բեգլարյանը նշեց, որ հեռահաղորդակցության ոլորտում Իտալիայի հետ համագործակցության եզրեր գտնելու փորձեր են եղել, սակայն տարբեր պատճառներով չեն կայացել:

Խոսելով կապի ոլորտում գրանցած ձեռքբերումների մասին՝ նախարարը դեսպանին ներկայացրեց հայաստանյան հեռուստաեթերի թվայնացմանն ուղղված աշխատանքների ընթացքը, նշեց, որ արդեն պայմանագիր է կնքվել շվեդական «Էրիքսոն» ընկերության հետ, որն իրականացնելու է այդ գործընթացը:

Ջովաննի Ռիչուլլին վստահություն հայտնեց, որ Իտալիայում ուրախ կլինեն մեծացնել Հայաստանի հետ համագործակցության շրջանակը տրանսպորտի և կապի ոլորտում:

Գագիկ Բեգլարյանն ընդգծեց, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը պատրաստ է տարբեր ծրագրերով և առաջարկներով համագործակցել Իտալիայի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031