Լրահոս
Օրվա լրահոսը

Հնդկաստանի դեսպան. «ՀՀ-ի՝ Մաքսային միությանը միանալը ինքնիշխան որոշում է և արվել է երկրի շահերին համապատասխան»

Հունվար 24,2014 17:16

«Մեր երկու երկրներն ունեն հիանալի քաղաքական կապեր»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն: Նա հավաստիացրեց, որ երկու երկրները փորձելու են  պահպանել հարաբերությունների այն թափը, որ կա:

Դեսպանը շեշտեց. «Այս տարի հիմնական շեշտը դնելու ենք տնտեսական և առևտրային հարաբերությունների վրա, քանի որ մեր երկկողմ հարաբերությունների մեջ սա ամենաթույլ օղակն է»:

Դեսպանն անդրադարձավ նաև ինֆորմացիոն և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ-ի և Հնդկաստանի համագործակցությանը: Այնուհետև նշեց, որ Հնդկաստանի կառավարության աջակցությամբ կահավորվել են Տավուշի մարզի 72 դպրոցներ և նախատեսվում է այդպիսի ծրագիր իրականացնել նաև Վայոց ձորի 50-ից ավելի դպրոցներում:

Սուրեշ Բաբուն տեղեկացրեց, որ զարգացնելու են հարաբերությունները նաև առողջապահական ոլորտում: Այնուհետև ասաց. «Վերջերս Հնդկաստանի բժշկական խորհրդի ներկայացուցիչներ են այցելել Բժշկական համալսարան և փոխանցել են այն տեսակետը, որ գոհ են այստեղ բժշկական կրթության որակից: Փետրվարին նախատեսվում է հնդկական պատվիրակության այց ՀՀ, քանի որ հայկական դեղարտադրողները շահագրգռված են հնդկական դեղերի ներմուծմամբ և այս ոլորտում ևս համագործակցությունը կաշխուժանա»:

Այնուհետև դեսպանն անդրադարձ կատարեց Հնդկաստանի ձեռքբերումներին ու նշեց, որ Հնդկաստանի ՀՆԱ-ի 6 տոկոս աճ ունեն, Հնդկաստանի տնտեսությունը տրիլիոնավոր դոլարներ է կազմում, այս տարի արբանյակ են ուղարկել Մարս:

Aravot.am-ի հարցին՝ հայ-հնդկական հարաբերութունների ընթացքը կփոխվի՞ ՀՀ-ի Մաքսային միությանն անդամակցելու պարագայում, պարոն դեսպանը նախ հարցը «պրովոկացիոն» որակեց ու պատասխանեց. «Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալը ինքնիշխան որոշում է և արվել է երկրի շահերին համապատասխան»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031