Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանության նախարարը` սահմանների, Սոչիի օլիմպիադայի, սադրանքների եւ ռազմագերու մասին

Հունվար 24,2014 17:13

«Լարվածություն մեր սահմաններում եւ շփման գծում տեղի են ունենում այս կամ այն իրադարձությունների շրջանում, իրադարձություններից առաջ, քաղաքական կամ բանակցային հանդիպումներից առաջ, հետո, ընթացքում:

Կարծում եմ, քանի որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերն էր՝ Ադրբեջանում իրենց կողմից արված «սեւ հունվարի» իրադարձության շրջանակներում: Չհասկանալով, որ այդ հունվարին, դրանից առաջ, դրանից հետո սեւ օրեր եւ ցեղասպանություն է իրականացվել հենց հայ ժողովրդի նկատմամբ, Բաքվում, Սումգայիթում, այլ…նրանք փորձում են այդ օրերին սադրանքներ իրականացնել: Սադրանքներին արժանի հակահարված ստանալուց հետո, կրելով մեծ կորուստներ, մտավախություն ունենալով, որ մենք` ղարաբաղյան ուժերը, կարող ենք նաեւ պատժել, լարվածություն է տիրում: Լարվածություններն արտահայտվում են անկանոն կրակոցներով, լարվածություն կա իրենց շարքերում, խուճապահար: Մենք, իհարկե, անկանոն կրակոցներին չենք պատասխանում, պատասխանում ենք միայն դիպուկահարներին, նրանց կրակոցներին: Միեւնույն ժամանակ այսօր միջազգային կառույցների հետ համագործակցելով ամեն ինչ անում ենք , որպեսզի մեր ռազմագերուն հետ վերադարձնենք, ցավոք սրտի, պետական կապի բացակայությունը հնարավորություն չի տալիս, որպեսզի արագ եւ լիարժեք իրականացնենք աշխատանքները, վերադարձնենք»,-այսօր ասուլիսի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Ըստ Ս.Օհանյանի, միջազգային կառույցները պետք է համապատասխան ազդեցություն ունենան այս իրավիճակին, իսկ հարեւան պետության ղեկավարությունն էլ, ըստ նախարարի, «խելամիտ գտնվի եւ հասկանա», որ բանակցային գործընթացում հակամարտության խաղաղ լուծմանն այլընտրանք չկա: Պաշտպանության նախարարն անդրադարձավ դիվերսիոն գործողություններին, մասնավորապես, ՆԱՏՕ-ի հետ համատեքստում, Մինսկի համանախագահների ` սադրանքների հետ կապված պատասխանատվությունը կրելու հարցին:

Նախարարն ասաց, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ հարեւան հանրապետությունն ունի համագործակցություն Հյուսիսատլանտյան դաշինքի հետ, եւ բարձր կարգի հանդիպումները պարբերական են:

«ՆԱՏՕ-ի ղեկավարությունը կողմնակից է նրան, որ տարածաշրջանային հակամարտության ցնցումները լուծվեն խաղաղ պայմաններում: ՆԱՏՕ-ում արկածախնդրություն չեն սիրում»,-ասաց պաշտպանության նախարարը:
Ինչ վերաբերում է մեր գործընկերոջ հարցին, թե Սոչիի օլիմպիադայի շրջանակներում Ադրբեջանի ղեկավարությունը կարող է գնալ սադրանքների, նախարարն այն համարեց ոչ ճիշտ տեղեկատվություն,  ասելով, թե չի կարող Ադրբեջանի ղեկավարությունը գնալ ավելի լայն գործողությունների, նաեւ հասկանալով, որ ՀՀ զինված ուժերը պատրաստ են իրենց առջեւ դրված խնդիրներն իրականացնելու:

Մինսկի համանախագահների պատասխանատվության հետ կապված էլ, նախարարն ասաց, որ Մինսկի խմբի գործունեությունը համարում է ճիշտ եւ բավարար. «Եթե նրանց գործունեությունը չլիներ, երկար պատերազմական տարիների` քսան տարիների ընթացքում, չէինք կարող ապահովել խաղաղություն, թեկուզ եւ հարաբերական խաղաղություն»: Հայկական կողմն առաջարկություն է արել համապատասխան հետաքննություն իրականացնել՝ վստահության եզրերով եւ պայմաններով:

Նախարարն ասաց, որ հայկական կողմը միակողմանի հետաքննություն է անցկացնում, իրեղեն ապացույցների հետ կապված, իրազեկելով հանրությանը՝ ԶԼՄ-ների միջոցով:
«Կոնկրետ խախտողները պիտի դատապարտվեն, կոնկրետ խախտումների հիմքում միշտ կանգնած է լինում Ադրբեջանի ղեկավարությունը,-ասում է նախարարը,- նրանց զինված ուժի հրամանատարությունը»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031