Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի առաջնագծում բախումների մասին տեղեկություններով և ցավում է այն զոհվածների համար, ովքեր ներգրավված են եղել այդ բախումներում: Այս մասին այսօր լրագրողներին ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսը:
«Բրիտանական կառավարությունը և Մեծ Բրիտանիան օժանդակում են Մինսկի խմբի գործընթացին, և մենք անհամբեր սպասում ենք՝ լսելու այսօր Փարիզում կայանալիք՝ Ձեր երկրի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքների մասին»,- նշեց Ջոնաթան Էյվսը:
Հիշեցնենք, որ այս օրերին Ադրբեջանը շարունակում է պարբերաբար խախտել հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանին: Հունվարի 23-ին Ադրբեջանի կրակոցների հետևանքով Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղում վիրավորվել է 16-ամյա Լիանա Անիկյանը:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ