Շիրակի մարզի նոր ոստիկանապետ, գնդապետ Վարդան Նադարյանին շիրակցի պաշտոնյաներին ներկայացնելու նպատակով այսօր Գյումրի էր եկել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա նախքան մարզպետարան այցելելը, որտեղ և ներկայացնելու էր պարոն Նադարյանին, նախևառաջ եղավ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ու փակ խորհրդակցություն անցկացրեց: Այնուհետ դուրս գալով` մեծ սիրով պատասխանեց լրագրողների հարցերին:
ՀՀ ոստիկանապետը որևէ քննադատական խոսք չհնչեցրեց պաշտոնանկ արված ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի հասցեին: Թե ինչպե՞ս կգնահատի նրա աշխատանքը և ինչո՞ւ նրան գցեց կադրերի ռեզերվ, մի՞թե պատճառը Վարդան Ղուկասյանի որդին էր, ով հայտնվելով Գյումրու ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան մոտ`սպառնացել էր նրան, լրագրողների այս հարցերին Վլադիմիր Գասպարյանը արձագանքեց. «Ես կցանկանայի և միանշանակ հայտարարում եմ իմ կադրային փոփոխությունները դիտել միայն բարեփոխումների ընդհանուր կոնտեքստում: Կարեն Բաբակեխյանի աշխատանքը Շիրակի մարզում մասնագիտական բացահայտումների առումով բավարար եմ գնահատում, բայց բավարար չեմ գնահատում, որ անձնակազմը չկարողացավ իր ոստիկանության պետին սատարել քաղաքացի-ոստիկան հարաբերությունները ըստ պատշաճի բերելու, հասնելու հարցում:
Ես չեմ կարծում, որ պարոն Ղուկասյանը կամ նրա որդին պետք է հանդիսանան էն անձինք, որոնց պատճառով ես ոստիկանապետ փոխեմ, մի քիչ շատ չէ՞»:
Նա ևս մեկ անգամ հավաստիացրեց, որ վերջ է դնելու կլաններին և դա շարունակական գործընթաց է լինելու:
Կարդացեք նաև
Aravot.am-ի դիտարկմանը` իսկ ե՞րբ եք վերջ դնելու , կլանները պարբերաբար ակտիվանում են, պարոն Գասպարյանն ասաց. «Գիտեք ինչ կա, դիմադրությունը բավականին մեծ է, դիմադրությունը մեծ է ոչ թե նրա համար, որ ուժեղ են, այլ որ տխմար են, իսկ տխմարներին կարգի բերելը մի քիչ դժվար է լինում: Տխմար են բոլոր նրանք, ովքեր մարդկային խոսքը չեն հասկանում. չէ՞ որ սկզբից եղել է խոսքը, իսկ բոլոր չհասկացողներին դժվար է բացատրել, հատկապես որ, սիրելիներս, (խոսքը լրագրողների մասին է. – Ն. Ա.) դուք էլ ինչ-որ չափ ձեր փայաբաժինն ունեք էդ մեղքում»:
Վլադիմիր Գասպարյանի հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Ամեն անգամ լսելով – Վարդան Ղուկասյանի որդին, եղբոր որդին, քեռու որդին ինչ-որ դեպքի հեղինակ են արտահայտությունը – ինձ մոտ տպավորություն է ստեղծվում , որ համապատասխան մարմիններին հետաքրքրում է ոչ թե կատարվածը, այլ Վ.Ղուկասյանին մեղմ ասած բարկացնելը, ինչպես ասում են հունից հանելը: Ինչքան կարելի է այդ անունները հնչեցնել ամբողջ Հանրապե-տությունով մեկ? Այնպիսի տպավորություն է, որ ՀՀ բոլոր անհաջողությունների և հատկապես արտագաղթի հեղինակը Ղուկասյաններն են:
Էլ չեմ ասում վերջին դեպքերը, երբ առանց ստուգելու ինչ-որ տխմարի հայտարարածը, անմիջապես ահազանգել են ողջ Հանրապետության մասշտաբով, թե Գյումրիում երրորդ Համաշխարային պատերազմ է սկսվել, որի հեղինակը Սպարտակ Ղուկասյանն է:
/ Ճիշտն ասած, միգուցե ոչ մի հայտարարություն էլ չի եղել, ուղղակի շատ անհաջող սարքած գործ է?….. ինչ իմանամ? /
ԵՍ ԷՍ 10 ՏԱՐԻ ԿԼԻՆԻ ՑԻՐԿ ՉԵՄ ԳՆՈՒՄ, ՍՐԱՆՑ ԼՍԵԼՈՎ ԼՐԱՑՆՈՒՄ ԵՄ ԷՏ ՊԱԿԱՍԸ:
ԿԼԱՍՍՍՍՍՍՍՍՍՍՍՍՍՍ