Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչության պետը՝ ԵՊՀ աշխատակիցներին. «Եթե ուզում են, թող դիմում գրեն»

Հունվար 24,2014 16:44

Aravot.am-ը ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանին խնդրեց մեկնաբանել «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակած այն տեղեկությունը, թե ԵՊՀ  մի խումբ լաբորանտներ ու վարչական բաժնի աշխատակիցներ պատրաստվում են աշխատանքից ազատման դիմում գրել, քանի որ ռեկտոր Արամ Սիմոնյանը խոստացել էր 2014-ի ընթացքում բարձրացնել բուհի աշխատակիցների աշխատավարձը, սակայն, հարցը մնացել է առկախ:

ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետը ասաց, որ  առաջին անգամ է լսում, որ  մի խումբ աշխատակիցներ ցանկանում են դիմում գրել: Քիչ անց էլ հավելեց. «Եթե ուզում են, թող գրեն, հետո կմեկնաբանենք, կքննարկենք իրենց հետ: Կարծում եմ, որ թյուրիմացություն է, ուղղակի ստահոդ լուրեր են տարածվել, որովհետեւ բոլորի համար պարզ է, բազմիցս  էլ այդ հարցը քննարկել ենք: Բոլորը գիտեն, որ նախորդ տարվա սեպտեմբերի մեկից  դասախոսների հավելավճարները բարձրացել են, այս տարվա հունվարի մեկից էլ աշխատավարձերն են բարձրացել: Թե հիմա ո՞ւմ աշխատավարձը չի բարձրացել, պարզ չէ: Որ այդպես է, թող դիմում գրեն, կիմանանք, խոսքն ում է վերաբերվում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նունե says:

    Եթե ռեկտորի հովանավորյալ զառամյալներն ու արդեն իսկ թոշակի տարիքում գտնվողները գնան, ապա աշխատավարձերն ինքնըստինքյան կբարձրանան:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031