Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանը պահանջում է ապացուցել, որ Արեւիկ Միրզոյանն իր սիրուհին է եղել

Հունվար 24,2014 16:31

Դավիթաշեն -Աջափնյակ վարչական շրջանների դատարանում շարունակվում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի հայցի քննությունը: Սուրիկ Խաչատրյանը Սամվել Հարությունյանին դատի է տվել լրատվամիջոցներով իրեն զրպարտելու համար:

Այսօր նախնական դատական նիստում Սուրիկ Խաչատրյանի փաստաբան Մարտին Զիլֆուղարյանը հստակեցրեց թե Aravot.am-ի հրապարակումներից որտեղ են զրպարտչական արտահայտությունները՝ «Սուրիկ Խաչատրյանը կրակել է իրենից հղի սիրուհու վրա եւ սպանել չծնված երեխային, ծանր հրազենային կրակոցով Գորիսում վիրավորել է Անուշավան Առուշանյանին եւ իր բանդայի ներկայացուցիչները մտել են հիվանդանոց»:

Դատարանը բաշխեց նաեւ ապացույցների բեռը կողմերի միջեւ: Հայցվորը պետք է  ապացուցի, որ այդ հայտարարությունները հրապարակային են արվել, արատավոր բնույթ են կրել եւ դրանց մասին իմացել է  հայցադիմումը դատարան ներկայացնելուց մեկ շաբաթ առաջ: Մնացած բոլոր հանգամանքների ապացույցը դրվեց պատասխանողի վրա:

Հայցվորը համաձայնեց նաեւ պատասխանողի միջնորդությանը՝  դատարան հրավիրել Արեւիկ Միրզոյանին (Ըստ Սամվել Հարությունյանի՝ Սուրիկ Խաչատրյանի սիրուհին է, որի վրա  էլ հղի ժամանակ Խաչատրյանը կրակել ու սպանել էր չծնված երեխային) եւ նրա ամուսնուն:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 25-ին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031