Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, ընթանում է 22-ամյա Լ. Նալբանդյանի դատաքննությունը:
Համաձայն մեղադրական եզրակացության` Ալավերդի քաղաքի բնակիչ Լ. Նալբանդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով 21 տարին լրացած անձ, անցած տարվա նոյեմբերին, սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ:
Լ. Նալբանդյանը նախկինում դատված չի եղել:
Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Կարդացեք նաև
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ