Մաքսանենգության փորձի, իրացնելու և առանց իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության երեքդրվագանոց գործով ԻԻՀ քաղաքացու վերաբերյալ կայացվեց մեղադրական դատավճիռ:
Ըստ «Փաստինֆո»– ի, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ հունվարի 13-ի դատավճռով 40-ամյա ամբաստանյալ Էդվին Յեֆիկյանը մեղավոր է ճանաչվել երկուական դրվագներով` ՀՀ քրեական օրենսգրքի 34-215-րդ հոդվածի 2-րդ մասով, 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, մեկ դրվագով` 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքներում, այսինքն՝ թմրամիջոցների մաքսանենգության փորձի, իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար:
Ամբաստանյալ Էդվին Յեֆիկյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 12 տարի ժամկետով, գույքի` մաքսանենգության առարկա հանդիսացող 5430,4 և 2678,68 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցների բռնագրավմամբ։ Դատավճռով ամբաստանյալի նկատմամբ պետք է կիրառվի հարկադրական բուժում` թմրամոլության դեմ։ Դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելուց հետո, 02.09.2013թ. որոշմամբ՝ իրեղեն ապացույցներ ճանաչված 5430,4 և 2678,68 գրամ քաշով «ափիոն» տեսակի և 21,38 գրամ քաշով «հաշիշ» տեսակի թմրամիջոցները թողնվելու են քրեական գործից անջատված մասով վարույթն իրականացնող մարմնի տիրապետմանը։ Դատաքննությամբ, գործի տվյալներով՝ դատարանը հիմնավորված է համարել, որ ամբաստանյալ, ԻԻՀ քաղաքացի, Թեհրան քաղաքի բնակիչ Էդվին Յեֆիկյանը 2013թ. հունիսի 19-ին ոտքով հատել է Իրան-Հայաստան սահմանի Մեղրիի տարածաշրջանային մաքսակետը և անցնելով մաքսային հայտարարագրում չնախատեսող «կանաչ ուղի» մաքսային հսկողության գոտին` ժամանել է Հայաստանի Հանրապետություն։
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում