Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազի դիրքորոշումը չի փոխվել, այլ հակառակը

Հունվար 24,2014 15:54

Դատախազության նախորդ տարվա գործունեության մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած հաղորդման շուրջ Ազգային Ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի հունվարի 22-ի նիստում ծավալված քննարկումների և զանգվածային լրատվամիջոցներով տարածված հրապարակային մեկնաբանությունների վերաբերյալ հայտնում ենք.

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Ազգային Ժողովում, դեռ  իր թեկնածության քննարկման ժամանակ է դրական արտահայտվել և ողջունել դատախազության աշխատանքի տարեկան հաշվետվություն ներկայացնելու վերաբերյալ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հարցադրումը, շեշտելով, որ «չնայած օրենքով սահմանվում է, որ դատախազը հաղորդում է ներկայացնում ԱԺ-ին, ու չի հստակեցվում` դա գրավոր է, թե բանավոր, բայց եթե ԱԺ օրենքում համապատասխան փոփոխություններ լինեն, այդ հաղորդումը կներկայացվի ԱԺ նիստին»:

ՀՀ գլխավոր դատախազի դիրքորոշումը չի փոխվել, այլ հակառակը, գլխավոր դատախազությունը կարևորում է այդ ոլորտում իրավահարաբերությունների կարգավորումը, քանի որ  ընդհանուր առմամբ, այդ իրավակարգավորումները բխում են պետական իշխանության մարմինների գործունեության հրապարակայնության պահանջներից:

ՀՀ գլխավոր դատախազությունը ներկայացրել է իր նկատառումները <<Ազգային ժողովի կանոնակարգ>>, Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>>, և <<Դատախազության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ, գտնելով, որ  Նախագծում առկա են համակողմանի քննարկման կարիք ունեցող էական և սկզբունքային մի շարք հարցադրումներ: Մասնավորապես այդ հարցադրումները առնչվում են սահմանադրականության համապատասխանության, նախաքննության գաղտնիքի պահպանման, կոնկրետ քրեական գործերի հրապարակային քննարկմամբ դատավարության կողմերի օրինական շահերի և իրավունքների պաշտպանության և հաշվետվության ներկայացման ժամկետների խնդիրներին:

Նկատի ունենալով ՀՀ գլխավոր դատախազության դիրքորոշման և բարձրացրած հարցերի  շուրջ ծագած հակասական մեկնաբանությունները, և խուսափելու համար հետագա թյուրըմբռնումներից, ստորև ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության` ՀՀ կառավարություն  ներկայացրած ամբողջական պատասխանը:

 ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031