Լրահոս
Օրվա լրահոսը

Կիևում այդքան էլ սարսափելի չէ, բայց հեղափոխություն է. բլոգեր

Հունվար 24,2014 15:47

Կիևում տեղի ունեցող իրադարձություններն ավելի լավ ընկալելու համար բլոգեր Զյալտը փորձում է մի քանի տարածված տեսակետներ հերքել: Առաջին հերթին նա գրում է, որ սխալ է, թե կարծում են ամբողջ քաղաքն ավերել են.

«Բոլոր նկարները, որ դուք տեսնում եք՝ դեպքերը տեղի են ունենում «Դինամո» մարզադաշտի մուտքի մոտ: Այն կառավարական թաղամաս է, խաղաղ կյանքին ոչ մի ձև չի խանգարում: Նկարներում երևացող սև ծուխն ու կրակը վառվող անվադողերից են», – գրում է Զյալտը՝ ավելացնելով, որ շենքերին ոչ մի նշանակալի վնաս չի հասցվում, – «Նույնիսկ Լոբանովսկու արձանը, որը գտնվում է իրադարձությունների էպիկենտրոնում, շորով փաթաթել են, որ հանկարծ չվնասվի»:

PrevPhoto
NextPhoto

Մյուս թյուր կարծիքը Զյալտը համարում է, որ պնդում են, թե սա հեղափոխություն չի և ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենում.

«Սա ամենաիսկական հեղափոխությունն է: Ինքներդ դատեք, արդեն երկու ամիս է ընդդիմադիրները գրավել են քաղաքի ամբողջ կենտրոնը: Գրավված են մի քանի կառավարական շենքեր: Կաթվածահար են եղել մի քանի կառավարական հաստատություններ: Չնայած ցրտին՝ արդեն երկու ամիս է, ինչ փողոցներում մնում են մի քանի տասնյակ հազարավոր մարդիկ: Պաշտպանական համակարգը հիանալի է կազմակերպված, ճամբարն ապահովված է բոլոր անհրաժեշտ պարագաներով: Ճամբարում բոլորը կուշտ են, հագնված, ժողովուրդը գումար է հավաքում բոլոր անհրաժեշտություններն ապահովելու համար: Ամենակարևորը, իշխանությունները չեն կարող կարգուկանոն հաստատել», – գրում է բլոգերը:

Երրորդ սխալ կարծիքն, ըստ նրա, այն է, թե ամբողջ Կիևը կաթվածահար է եղել, և մարդկանց թույլ չեն տալիս հանգիստ ապրել:

«Կիևն իր կյանքով է ապրում: Բոլոր խանութներն ու սրճարաններն աշխատում են, մարդիկ գնում են աշխատանքի, դասի, ամուսնանում են, բաժանվում են և նույնիսկ մահանում են՝ իրենց մահով: Կիևի բնակիչների մեծ մասը ոչ մի անհարմարություն չի զգում: Պատկերացրեք Նավալնին գրավի Կարմիր հրապարակը ու վրաններ դնի: Ու ի՞նչ կփոխվի Մոսկվայում ապրողների համար: Ոչ մի բան», – գրում Զյալտը, բայց և հավելում, որ անհարմարություններ կարող են լինել զբոսաշրջիկների համար, ինչպես նաև կենտրոնի բնակիչների, – «Բայց դա ամբողջ Կիևը չէ»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031