Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահը չմնա՞ց իր բարձրության վրա, ո՞րը կլինի Քոչարյանի պատասխանը (Տեսանյութ)

Հունվար 24,2014 15:38

«Ճիշտն ասած, ես կարծում էի, որ Սերժ Սարգսյանը ձեռնպահ կմնա ուղղակիորեն միջամտելու այս բանավեճին և իր համար կապահովագրի շահեկան մի իրավիճակ, երբ ինքը կհայտնվի թագավորի դերում, որը չի շտապում իր գահը զիջելու»,-Aravot.am-ի հարցին` ինչպե՞ս կարձագանքի «Առավոտի» հարցին ի պատասխան ՀՀ նախագահի արձագանքին Քոչարյան-Սարգսյան հեռակա բանավեճի մասին, այսպիսի կարծիք հատնեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

Hmayak-HovhannisyanՇարունակելով միտքը՝ նա ասաց. «Ես կարծում էի, որ ՀՀ նախագահը չի միջամտի` մնալով իր բարձրության վրա: Բայց իմ լավատեսությունը չիրականացավ նա միջամտեց: Այստեղ հարց է նաև, թե ինչպիսին կլինի Քոչարյանի պատասխանը»:

Հարցին` ՀՀ նախագահի արձագանքից հետո կարելի՞ է ասել, որ վարչապետի հեռացման հարցը փակված է, պարոն Հովհաննիսյանն այսպես պատասխանեց. «Այն, որ Սերժ Սարգսյանը չի նախատեսում վարչապետին փոխել, վաղուց է հայտնի, դա նորություն չէ: Բայց որ վարչապետի հեռացման պահանջ է ներկայացնում ընդդիմությունը, սա ևս փաստ է: Հետագա զարգացումները ցույց կտան, թե նորին գերազանցություն հասարակությունը ինչ կեցվածք կորդեգրի, արդեն առաջիկա ամիսներին պարզ կլինի»:

Vahagn Khachatryan

ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանին ընդհանրապես այս ամենը չի հետաքրքրում: Մեզ հետ զրույցում նա այսպիսի կարծիք հայտնեց. «Խնդիրը ոչ միայն վարչապետի, այլ ընդհանուր իշխանության մեջ է: Ես կոնկրետ այս հարցում չեմ ուզում խորանալ, ասելիք չունեմ, և քանի դեռ ամեն ինչ այս հունով է գնում, իշխանությունը անելիք չունի, պետք է թողնի հեռանա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031