Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Իսկ դուք համոզվա՞ ծ եք, որ ներսում ատկատներ չկան». Մանվել Բադեյանը կենսաթոշակային բարեփոխումների մասին (Տեսանյութ)

Հունվար 24,2014 15:20

«Խոշոր աֆյորա է»,-այսպես բնութագրեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը կենսաթոշակային բարեփոխումները:

Պարոն Սարգսյանի դիտարկմամբ` եթե 25 տարի  ու տարեկան 150 միլիոն դոլար ստանալու է մի կազմակերպություն եւ 25 տարի որեւէ պարտավորություն չունի, բացի նրանից, ինչպես ասաց պարոն Սարգսյանը, պտտացնելու է այդ գումարները, անհասկանալի վիճակ է:

«Յա էշը կմեռնի, յա` էշատերը: Հետո, եթե այդ 150 միլիոնը մեզ պետք չէ, եկեք նվիրենք իրենց, ինչո՞ւ որպես պետություն այդ գումարները չենք օգտագործում: Հենց կառավարությանն ասում ենք` ինչո՞ւ այսինչ բանը չեք անում, ասում է` որովհետեւ փող չունենք»,-այսօր «Հայելի ակումբում» կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ այսպիսի կարծիք հայտնեց պարոն Սարգսյանը: Նրա ներկայացմամբ` օրենքը հակասահմանադրական է, քանի որ կա պարտադիր դրույթը, եւ մարդու իրավունքների տեսանկյունից դա արդեն խախտում է. «Մարդն ունի ընտրություն կատարելու իրավունք, իսկ այստեղ իրեն պարտադրում են»:

Ասուլիսի մեկ այլ բանախոս՝ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանն էլ կարծիք հայտեց, որ օրենքում հակասություն չկա ՀՀ Սահմանադրության հետ. «Որովհետեւ պարտադիր բառը դեռեւս չի նշանակում հակասահմանադրական: Մենք էլի պարտադիր բաներ ունենք` պարտադիր միջնակարգ կրթություն, պարտադիր զինծառայություն, պարտադիր ավտոապահովագրություն: Պարտադրանքն ուղղվում է ի շահ պարտադրվողի»:

ԱԺ պատգամավորի խոսքերով` մեղադրանք կա, որ ինչու այդ գումարները չեն տրամադրվում կենտրոնական բանկին կամ կառավարության կառավարմանը, այլ` միջազգային կառույցին են տալիս. «Միջազգային կառույցին տալով, օրենսդիրը փորձել է մինիմիլիզացնել ռիսկերը, որոնք կարող են կախված լինել այդ  գումարների վրա, եթե դրանք կառավարի ՀՀ կառավարությունը կամ ԿԲ-ն: Կառավարողն ու վերահսկողը չի կարող լինել միեւնույն մարդը»:

Պարոն Բադեյանի այս դիտարկումներին միջամտեց Արամ Սարգսյանը, հարցնելով` «Համոզվա՞ծ եք, որ ատկատներ չկան, եթե դրսում է»: Սրան ի պատասխան Մանվել Բադեյանն էլ հարց բարձրացրեց` «Իսկ դուք համոզվա՞ծ եք, որ ներսում ատկատներ չկան»: Արամ Սարգսյանն էլ ասաց, որ գոնե ներսում վերահսկելը հեշտ կլիներ:

Մանրամասները`  տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ «Ա1+»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031