Համացանցում նյութեր դնողները սիրում են ամպագոռգոռ վերնագրեր հորինել: Օրինակ՝ «Բացառիկ կադրեր ադրբեջանական դիվերսիոն գործողություններից»: Միամիտ մարդը կարող է մտածել, թե մեր զինվորներից մեկը հեռախոսով նկարահանել է մարտը: Ես նման ֆայլերը չեմ էլ բացում, որովհետեւ գիտեմ՝ դրանք սովորական, ամենեւին ոչ բացառիկ հարցազրույցներ կլինեն իրադարձության մասնակիցների հետ (իհարկե, փառք ու պատիվ մեր հերոսներին), գումարած՝ դեպքերը բեմականացման ձեւով վերականգնելու փորձ: Բայց լրագրողական այդ փոքրիկ խորամանկություններին անտեղյակ օգտատերը կարող է խայծը կուլ տալ եւ նյութին «դիտում» ավելացնել:
Հիմա էլ՝ «Հերթական սկանդալը. թուրք ազգայնականը՝ Երեւանում»: Մոտավորապես՝ в городе «красные»: Իրականում Ազգայնական շարժում կուսակցության անդամ Հասան Օքթայը Հայաստան էր եկել ոչ առաջին, ոչ էլ, ենթադրում եմ, վերջին անգամ: Ի՞նչ է, մեր երկիր կարող են գալ միայն ազատականներն ու սոցիալիստնե՞րը, իսկ ազգայնականները չպիտի՞ գան: Կամ՝ սահմանապահները պիտի հարցնե՞ն Հայաստան այցելողներին՝ դուք ինչպիսի քաղաքական, փիլիսոփայական կամ կրոնական հայացքներ ունեք: Կատարե՞լ է արդյոք տվյալ անձնավորությունը գործողություններ, որոնք համատեղելի չեն Հայաստանում գտնվող հյուրի կարգավիճակի հետ: Եթե՝ ոչ, ուրեմն մնացածն իր անձնական գործն է: Թուրք ազգայնականները ինչ-որ ձեւե՞ր են թափել՝ լուսանկարվելով Հանրապետության հրապարակում: Սա՞ է սկանդալը:
Վարչապետի եւ կաթողիկոսի հետ լուսանկարվելն, իհարկե, մի քիչ այլ է: Մեր այս պաշտոնյաները պիտի իմանան, թե ում հետ են նկարվում: Ուրիշ հարց, որ հանդիպել եւ զրուցել են թուրք քաղաքական գործչի հետ՝ դրա մեջ էլ ես սկզբունքորեն ոչ մի դատապարտելի բան չեմ տեսնում, եթե նրանք քննարկելու խնդիր ունենան: Կարծում եք՝ մեր պետական եւ քաղաքական գործիչները պետք է հանդիպեն միայն հայ ժողովրդի բարեկամների՞ հետ:
Հիշեցնեմ, որ 1993 թվականի մայիսին՝ պատերազմի ժամանակ, Փարիզում Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել էր «Ազգային գործողություն» կուսակցության նախագահ Արփասլան Թյուրքեշի հետ: Այդ հանդիպման փաստը գաղտնի չէր՝ կարող եմ դրա մասին վստահ ասել, որովհետեւ լուրը հրապարակողը ես էի՝ այն ժամանակվա նախագահի մամուլի քարտուղարը: Չնայած այդ հանդիպումից հետո անցել է ավելի քան 20 տարի՝ առաջին նախագահի ընդդիմախոսները մինչեւ հիմա դատապարտում են այդ քայլը, իսկ ես թե այն ժամանակ եւ թե հիմա վստահ եմ, որ տվյալ ազդեցիկ դեմքի հետ մտքերի փոխանակումն անհրաժեշտ էր եւ, ի վերջո, Հայաստանի համար օգտակար: Եթե քաղաքական գործիչներն ու դիվանագետները շփվեն միայն իրենց համախոհների եւ իրենց համար հաճելի մարդկանց հետ, աշխարհում եւ երկրների ներսում ոչ մի խնդիր չի լուծվի:
Կարդացեք նաև
Ընդհանրապես՝ մեզ խանգարում է մարդկանց եւ երեւույթների, այսպես ասած, «դեմոնիզացիան»: Դրա հիմքում վախն է, եւ քո չուզողները դա զգում են:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Նույն ձևով կարելի է մտածել, թէ դաշնակցականների համար փակ է Թուրքիա մուտքը, եկել են եկել, այ քեզ բան, մատները տնկել են, մեր երեխեքը հայկական դրոշներով Արևմտյան Հայաստանում չեն նկարվում; Էսքան սահմանափակ կարելիա ըլնել, էս տգետ ,. կիսագրագետ ու կանացի լրագրությունը մեր պարտության պատճառնա դառնալու: Էսքան պարտվողականության, էսքան անելանելիության քարոզ թշնամական մամուլում էլ չկա երևևի: Մեկ տարի առաջ եթե ասեին, կհայհոյեի նման բան ասողին, բայց հիմա գտնում եմ , ժամանակն է լիցենզավորել էսքան էլեկտրոնային լրատվամիջոցները, կամ գոնե պարզագույն գրագիտության անմեղսունակության / հահ հա մի զարմացեք էդպիսի լրագրողներ էլ կան/ քննություն ընդունել:
Ընդհանուր առմամբ հոդվածի գլխավոր իմաստը ընդունելի է, մեծ աղմուկի կարիք չկար: Բայց անտարբեր մնալ էլ չէինք կարող: Փորձենք պատասխանել մի քանի հարցերի: Արդյո՞ք հայկական ծայրահեղ ազգայնական կուսակցության առաջնորդը կարող էր ընդունելության արժանանալ Թուրքիայի վարչապետի և հոգևոր առաջնորդի կողմից: Արդյո՞ք ցեղասպանության 100-րդ տարեդարձի շեմին նպատակահարմար էր, որ հայոց հոգևոր առաջնորդը ընդունի ծայրահեղ ազգայնական թուրք գործիչների` ազատական-ժողովրդավարական կուսակցությունների ներկայացուցիչների փոխարեն: Արդյո՞ք կաթողիկոսը մտածել է` թե այդ լուսանկարը ինչ ազդեցություն կարող է թողնել Սփյուռքի մեր այն հայրենակիցների վրա, որոնք անընդհատ պայքարում են ևս մեկ երկրի կողմից էլ հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:
Եթե վարչապետը և կաթողիկոսը այդ քայլը արել են այն ծանր ու թեթև անելուց հետո, կամ էլ դրա մեջ որևէ արտառոց բան չեն տեսնում, ավելի հարմար կլիներ, որ պարոն Աբրահամյանի փոխարեն իրենք կամ իրենց մամլո խոսնակները մեզ ասեին. – ժողովուրդ ինչ եք իրար խառնվել, ամեն ինչ նորմալ է: Իսկ եթե դա եղել է թյուրիմածաբար, այդպես ասեին:
Նրբերանգները քաղաքականության մեջ երբեմն որոշիչ դեր են խաղում: Խոսքը նաև դրա մասին է:
Չեմ կարող նրանց փոխարեն պատասխանել, բայց ինձ թվում է, պարզապես շփոթվել են:
Կիսում եմ Ձեր կարծիքը, որ իշխանավորները պետք է հանդիպեն տարբեր քաղաքական ուղղվածություն ունեցող գործիչների հետ։ Այս դեպքում հարցը ոչ թէ Թյուրքեշն է՛ այլ Վարչապետի և Վեհափառի աթոռը զբաղեցնող անձիք են, որոնք չեն վայելում ժողովրդի մեծամասնության հարգանքը։ Եթե նշված անձիք հարգված լինեին հանրության կողմից, այդ լուսանկարները և հանդիպումները չէին դառնա քննարկման առարկա։
Պարոն Աբրահամյան, գնահատում եմ կրքեր չբորբոքելու Ձեր մղումը, բայց…Եթե մեր վարչապետն իր կառավարության հետ ժողովրդից փախչում է ետնամուտքերով, ապա շատ տարօրինակ է` որևէ թուրք գործչի նման պատվի արժանացնելը: Իսկ եթե անտեղյակ է եղել, ապա կարելի է նախանձել ռեգիոնի ամենաաղքատ և խեղճ երկրի վարչապետին` նման բաների համար ժամանակ ու հավես ունենալու համար: Ինչ վերաբերվում է մաքսավորներին, ապա մինչև նրանց հասնելը, հարց է ծագում` օրինակ, Ալեքսանդր Վարպետըանը ավելի՞ վտանգավոր է ազգային անվտանգության տեսակետից, թե` թուրք ազգայնամոլը, որի ծրագրի հիմնադրույթներից մեկը հայ ազգը որպես այդպիսին իր պատմական Հայրենիքից վերացնելն է…Իսկ Վարպետյանին ցուցադրաբար, հենց Թուրքիայով էլ ետ ճանապարհեցին…
Եթե հաշվի առնել Ռուսաստանի աննախադեպ ներկա ճնշումները Հայաստանի իշխանությունների վրա, այդ դեպքում նկարները եւ հանդիպումները կարելի է ընկալել որպես դեմոնստրատիվ քայլ, իբր տեսեք եթե շարունակեք, մենք կվերանաենք մեր վերաբերմունքը թուրքերի նկատմամբ. Ոնց որ երեւում այդ հարցում արեւմուտքի վրա հույս չունեն:
Բայց լրագրողական այդ փոքրիկ խորամանկություններին անտեղյակ օգտատերը կարող է խայծը կուլ տալ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2014/01/24/425266/
© 1998 – 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից
ինչ յուրօրինակ ինքնախոստովանանք է 🙂
Եթե Հայաստանի վարչապետն ու Վեհափառը նկարվում են թուրք ազգայնականի հետ, ինչ կարելի է սպասել Տավուշի մարզպետից ու նրա խորհրդականից, ովքեր պետբյուջեից աշխատավարձ ստանալով գիրք են ձոնում ազերի երգչուհուն ու հպարտորեն այդ մասին ասուլիսներ տալիս: Երևի թե հենց սա է պատճառը, որ Տավուշի մարզպետի և նրա խորհրդականի այս քայլը որևէ գնահատանքի չի արժանանում վարչապետի կամ կառավարության որևէ այլ անդամի կողմից:
Մի բան է պարզ, եթե վարչապետն ու Կաթողիկոսը թուրք ազգայնականի հետ են հանդիպում, մարզպետն ու նրա խորհրդականը գիրք են ձոնում ազերի երգչուհուն, ինչ պետք է անի սահմանում բնակվող հայը, ում համար նշված անձինք պետք է որ ուղեցույց լինեն: Իհարկե սահմանում բնակվող հայն իր զինվորի հետ միասին պաշտպանելու են մեր սահմանները, հույս ունենալով, որ ամեն ինչ լավ կլինի:
Ոչ ոք չի վիճարկում,որ տարբեր քաղաքական հայացքներ ունեցող գործիչների հետ հանդիպումներ լինում են և դրանք,շատ դեպքերում,նույնիսկ անհրաժեշտ են,պայմանով,որ այդ հանդիպումների ընթացքում հարցեր են լուծվում:Ընդ որում,այդ հանդիպումները չեն լուսաբանվում:Տվյալ դեպքում մասնավոր այցով Հայաստան է եկել թշնամական երկրի ինչ որ կուսակցության անդամ թե ղեկավար մի մասնավոր անձ, առանց որևէ լիազորությունների, ով Հայաստանը ,,ջրի ճամփա,,է սարքել և այս անգամ որոշել է մեր մայրաքաղաքի կենտրոնում ոչ թե ,,ձևեր թափել,, այլ վիրավորական ժեստերով կապիկություններ անել ու այդ ժեստերը տեղադրել ՖԲ-ում:Իսկ նրան հրավիրող (և հավանաբար նկարող) յոլդաշ Հակոբ Չաքրյանը հիացել է այդ տեսարանով:Ես կարծում էի,մենք ունենք համապատասխան մարմիններ,որոնք կհարցնեին պ-ն թուրքագետին,թե ինչն է նրան կապում այդ անձի հետ,որ նրան հրավիրում է Հայաստան և հավանաբար հոգում է նրա`այստեղ մնալու ծախսերը:Բայց այդ համապատասխան մարմինները առայժմ լռում են:
իսկ ինձ այլ բան է հետաքրքրում, արդյոք մաքսային անցակետում մենք չունենք էն ,,սև ցուցակը,, որ բոլոր երկրներն ունենում են, ըստ որի որոշ մարկանց մուտքը մեր երկիր արգելվում է….չնայած եթե ոռնալով իրենց լավ են զգում թող ոռնան ինչքան ուզում են….
Կարծում եմ յուրաքանչյուր «ազգայնականի» , «ազգայնամոլի» , «ռասիստի» հարկավոր է համապատասխան հակահարված տալ … բայց ոչ թե սահմանները փակելով, այլ մեր երկիրը խելքի բերելով , առաջինը ,մեր երկրի «ներքին թշնամիներին» հակահարված տալով, որ Հայ մարդը մի կտոր հացի համար իր երկիրը չլքի: Կարծում եմ այն ժամանակ կարելի կլինի աշխարհի բոլոր ԱԶՔԱՅՆԱԿԱՆՆԵՐԻՆ եվ….. հրավիրել Հայաստան եվ նկարվել ում հետ ուզում են…
Իսկ պարոն Աբրահամյանը կոչ էր անում հարգել նմանատիպ մարդկանց,որովհետև նրանք զբաղեցնում են մեզ համար շատ անհրաժեշտ ու հարգանքի արժանի դիրքեր,աթոռներ:
Քաղաքակիռթ երկրներում շատ վաղուց հրաժարվել են “…բա գիդես ինքն ոով ա???” “գաղափարից” ու որդեգրել են ‘ոչ ռասիզմին’կարգախոսը:Ասելս էն ա,որ Արամի լեզվի տակ փուշ չկա,արհեստավարժ էլ տիրապետում է իր գործին ու ոնց էլ ուզի իր ասածի(իմա գրածի)տակից դուրս կգա,մի գուցե արդարացնելով էս ֆոտոխցիկի սիրահարներին, բայց էս գելերի ոհմակի հետ հավերժացողները կարողեն իրենք իրենց արդարացնել էս նողկալի, մարգինալ պահվացքի համար, ախր էտ դիրքերում գտնվողները իրենք պետգ է իրենց հարգանքի արժանացնեն ու հավերժանան, բայց… “գիդեք չէ դրանք ոով են”? Հարգել ա պետք?Վախենա ա պետք? Չէ մտածել ա պետք ու զգուշանալ:
Ամենայն հարգանքով
Ճիշտն ասած, չհասկացա, թե տվյալ դեպքույմ որն էր իմ մեղքը, բայց` ոչինչ:
Մի կարապ (верблюдь), մի խեցգետին, մի գայլաձուկ
Բարձած սայլը տեղում քանդել ուզեցին,
“Լոմի” գինը բարձրացրին
Եվ երեքն էլ ձեռքի (прирученный) «տոռմուզ» (արգելակ) քաշեցին…
Բոլոր մեկնաբանությունների հետ համամիտ եմ, որոնք՝ ինչպես տեսնում ենք, չեն հակասում հեղինակին։ Կուզեմ ավելացնել՝ արդյո՞ք ցանկացած մարդ կարող է հանդիպել և նկարվել վերը նշված երկու մեծապաշտոն անձանց հետ։ ,,Ինչպես շատ շատերը, ես նույնպես կարծում եմ, որ այս օրերին
մեր ազգը հոգևոր առաջնորդ չունի, այլ կաշառքով նշանակված չինովնիկ է,,։
Նկարներում ,,Հոլիվուդի արտիստի դերում,, իր անհարգալից վերաբերմունքն է բացահայտ ցույց տալիս՝ թե՛ երկրի և թե՛ այս երկու անձանց նկատմամբ՝ ,,գլխավոր հերոսը,,։
Սակայն ԱԾ-ը արդյո՞ք տեղյակ չէ այդ անձի՝ ով լինելուն, կամ՝ ում միջնորդությամբ է հայտնվել նրանց կողքին նկարավելու։
Երբ վերջերս լույս տեսավ Զորի Բալայանի՝ Զորիկի նամակը՝ ,,Ռուսաց թագավորին,, ես այս էջի մեկնաբանություններից մեկում գրել էի, որ տվյալ նամակը պատահական չէ։ Այն գրված է կամ երկրի
առաջին դեմքի թելադրանքով, կամ էլ նրա տեղեկությամբ՝ որոշակի նպատակներով, որից հետո հետևեց սեպտեմբերի երկուսը, ապա դեկտեմբերի երկուսը, և դեռ կունենա դառը հետևանքների շարան։
Այս դեպքը նույնպես կունենա իր շարունակությունը,՝ մեր երկրի առաջին դեմքերի դերակատարությամբ, բայց նույնպես՝ ֆուտբոլային դիվանագիտության հաջողությամբ, այսինքն, եթե կարելի է ասել՝ ՄԵՐՈՆՔ, նորից կհայտնվեն ֆուտբոլի գնդակի դերում։
Մի երկրի ղեկավարներ, որոնք ժողավրդին թալանելով կաշառք են բաժանում և վերարտադրվում,
նրանցից երբեք մարդկային բան չի կարելի սպասել, որից էլ կարող է օգտվել նաև թշնամին։
Հայաստանի հազարավոր քաղաքացիներ բնակվում և աշխատում են Թուրքիայում:Մեր
քաղաքացիների մի ստվար զանգված իր ապրուստը հոգում է այդ երկրից տարաբնույթ
ապրանքներ ներկրելով:Մենք պարտավոր ենք ընդունել նրանց քաղաքացիներին:Չենք
կարող չընդունել:Ընդունում եմ Արամի հոդվածի տոնը:Մեր հոգևոր և տնտեսական ոլոր-
տի առաջնորդների հետ կայացած շփումները վերագրում եմ մերոնց ուտիլիտար մղում-
ներին/չմոռանանք Աբիսողոմ աղային/ և որոշ կոմպլեքսների:Արդեն երկու ամիս է,,Առա-
վոտ,,-ում քննարկվում է Տավուշի մարզպետի և նրա խորհրդականի ադրբեջանամետ
անտակտ արկածը Տավուշի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծման ֆոնի վրա:Այս
դեպքը խոսում է պետական այրերի ոչ հավասարակշռված պահվածքի մասին,բայց ար-
դեն միախառնված սաղմնավորվող հինգերրորդ շարասյան ու գավառական կոլաբորա-
ցիոնիզմի հետ:Ազատականությունը պետք է հիմնված լինի առողջ պահպանողականութ-
յան վրա:
Այսինքն ԱԱԾ-ն թող քնի,ոստիկանությունն էլ մյուս իրապահներն էլ ու ինչքան ուռոդ կա անարգելք մտնի,դուրս գա,քարոզի ու ավերի………Հիանալի լիբերալիստական-կործանարար մոտեցում
Ազգային ոգով տոգորված մեկնաբանները թույլ չեն տա, որ ԱԱԾ-ն քնի:
Պարոն Աբրահամյան, դուք ինչու եք հեռացնում իմ գրածը, արդյոք վախեցած եք շատ շատերի նման, թե ինչ-ինչ պատճառներով Ձեզ դուր չի գալիս ճշմարտությունը, կամ ավելի շուտ վախենում եք հենց ճշմարտությունից, չնայած մոտավորապես կռահում եմ Ձեր պատասխանը` վիրավորական բաներ կան և այլն: Եթե ճշմարտությունը պետք է խորը թաղվի, մարդիկ չիմանան, ապա այս ամեն ինչը ջուր ծեծոցի է:
Սիրելի Անահիտ, մեկնաբանություններ դնող-չդնողը ես չեմ, ուստիեւ չեմ կարող պատասխանել Ձեր հարցին, այնինքն` չգիտեմ, թե ինչ եք Դուք գրել եւ ինչ պատճառով դա չի հրապարակվել: