Հունվարի 23-ին, ժամը 21.45-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ոմն Գևորգ դանակով երկու անգամ հարվածել է 1960 թ. ծնված Ռուբիկ Պ.-ի ոտքին:
Մեկնած օպերատիվ խմբին Ռուբիկ Պ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, իրենց բնակարանի շքամուտքում իր հետ վիճաբանել են Կենտրոն թաղամասի բնակիչներ ոմն Էդո և նրա որդի Գևորգը, որի ընթացքում Գևորգը դանակով երկու անգամ հարվածել է իր ձախ ազդրին` պատճառելով մարմնական վնասվածք:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Էդոն 1972 թ. ծնված Էդուարդ Օ.-ն է, իսկ Գևորգը 1992 թ. ծնված Գևորգ Օ.-ն:
Ռուբիկ Պ.-ն հիվանդանոցում ստացել է բուժօգնություն և գնացել:
Նույն օրը, ժամը 23.30-ին, Էդուարդ Օ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Տարված բացատրական աշխատանքների շնորհիվ Գևորգ Օ.-ն ներկայացել է բաժին:
Կատարվում է հետաքննություն:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն