Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային հանրությունը պատշաճ կերպով չի անդրադարձել հունվարի 19–ի լույս 20–ի դեպքին

Հունվար 24,2014 13:14

Ադրբեջանը կատարում է դիվերսիոն գործողություններ, ինչպիսիք էին հունվարի 19–ի լույս 20–ի գիշերվա գործողությունները՝ յուրաքանչյուր միջազգային հանդիպումից առաջ , որը կապված է Հայաստանի հետ։ Կոնկրետ այս միջադեպը կապված էր 2 երկրների արտգործնախարարների առաջիկա հանդիպման հետ։ Այս մասին հայտնեց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը՝ « Տեսակետ» մամուլի ակումբում այսօր կայացած ասուլիսի ժամանակ։

Ըստ Ս. Ասատրյանի, Հայաստանի արտգործնախարարն այս միջադեպից հետո չպետք է խուսափի Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպումից, այլ այդ հանդիպման ժամանակ պետք է բարձրացնի Ադրբեջանի կողմից հրադադարի պայմանագրի խախտման հարցը։

Ս. Ասատրյանը նշում է նաև, որ ադրբեջանական ԶԼՄ–ներն այսպիսի դեպքերին միմյանց հակադրող մեկնաբանություններ են տալիս։ Նրանք գրում են, որ Հայաստանն է խախտում հրադադարի պայմանագիրը և անցնում դիվերսիոն գործողությունների, սակայն միևնույն ժամանակ գրում են, որ Հայաստանը ապրում է վախի մթնոլորտում՝ վախենում է Ադրբեջանից։

Ըստ Ս. Ասատրյանի՝ միջազգային հանրությունը պատշաճ կերպով չի անդրադարձել հունվարի 19–ի լույս 20–ի դեպքին։ Ս. Ասատրյանի պնդմամբ՝ նրանց գնահատականը շատ թույլ էր և պետք է ամեն ինչ անել , որպեսզի այս դեպքը մեծ արձագանք ստանա։

Ս. Ասատրյանը գտնում է, որ այսպիսի դեպքերն անընդհատ շարունակվելու են՝ յուրաքանչյուր միջազգային հանդիպումից առաջ, որը կապված կլինի Հայաստանի հետ։

Զառա ԱՍԿԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031