«Չգիտես ինչ է կատարվում՝ մեկն ասում է սահմանում ոչինչ չկա, մյուսն ասում է շատ ծանր է վիճակը, բան չես հասկանում, հիմա չգիտես ում հավատաս: Վերջապես դու պետություն ես, իշխանություն ես, դու չե՞ս կարող մի նկարահանող խումբ ուղարկել, ճիշտ պատկերը ներկայացնել»,- այսօր այս մասին «Հայելի» ակումբում ասաց «Արաբո» ջոկատի ղեկավար Մանվել Եղիազարյանը՝ անդրադառնալով օրերս Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում ադրբեջանական կողմի կրակոցներին:
Պարոն Եղիազարյանի դիտարկմամբ՝ նման թեմայի շուրջ իրարամերժ հայտարարություններ անելու արդյունքում սկսում են զգոնությունը թուլացնել եւ ամեն ինչին սկսում են նայել մատների արանքով: «Ամեն ինչ շաղկապված է, մի կարծեք, թե միայն զինվորը պետք է սահմանը պահի»,- ասաց ազատամարտիկը:
Խոսելով բանակի մասին, Մանվել Եղիազարյանն ասաց. «Բանակը առանձին մարմին է, որը պետք չէ խառնել ներքաղաքական խնդիրներին: Բանակի հիմնական առաքելությունը հայրենիքի պաշտպանությունն է»:
Մանրամասները՝ առաջիկայում:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ