Լրահոս
Օրվա լրահոսը

Հմայակ Հովհաննիսյան.«Այն, որ նախագահը չի ուզում փոխել գործող վարչապետին, դա վաղուց է պարզ» (Տեսանյութ)

Հունվար 24,2014 12:58

«Այսօր ես իմ բոլոր կոչումներին ավելացրի ևս մեկ կոչում՝ Սերժ Սարգսյանի ռեժիմի կողմից դատապարտյալի կոչում: Դա պատմությունը կգնահատի»,-այսօր «Նոյյան տապան» մամուլի ակումբում հայտարարեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ այդ դատավարությունը տևել է մեկ տարուց ավելի և դրա սկիզբը զուգադիպել է ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկի հետ:

Հիշեցնենք, որ Հմայակ Հովհաննիսյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 121 հոդվածի 1-ին մասով, դատապարտվեց 100 հազար դրամ տուգանքի, նրա նկատմամբ կիրառվեց համաներում՝ պատժից ազատման ձեւով:

Պարոն Հովհաննիսյանը կատարվածին տալիս է հետևյալ գնահատականը. «Դատապարտվել եմ անհեթեթ ու կեղծ մեղադրանքով: Ես իբր թե անզգուշաբար միջին աստիճանի մարմնական վնասվածք եմ հասցրել Սենիկ Ջուլհակյանին: Այս հայցերը նպատակ ունեն ինձ տուգանքների բեռի տակ դնել և կազմալուծել քաղաքագետների միությունը: Անգամ դատավարությունից էլ դա պարզ երևում է:

Փուչիկների գործից հայտնի Գագիկ Պողոսյանն էր դատավարություն վարողը: Իսկ պաշտպանը այնպիսի բիրտ ճնշումների ենթարկվեց, որ ստիպված եղավ հրաժարվել պաշտպանական ճառից»:

Իսկ թե ինչու են իրենց հալածում իրենց, պարոն Հովհաննիսյանն ասաց. «Իշխանությունն այսօր ահուսարսափի մեջ է և իր ջղաձգությունը դրսևորվեց այս հալածանքի մեջ ու պոգրոմով, որ կաթվածահար անեն մեր գործունեությունը, քանի որ ի տարբերություն իշխանությանը քննադատող մյուս կազմակերպությունների՝ միությունը միակն էր, որին հակառուսական գրանտակեր, ամերիկյան գործակալ և այլ պիտակ կպցնել հնարավոր չէ: Իշխանությունը Հայաստանում չի կարող չհասկանալ, որ կուտակվող, աճող դժգոհությունը պետք է ժայթքի, մանավանդ այս ամիսներին, երբ մարդիկ ստիպված են կրկնակի վճարել գազի և էլեկտրաէներգիայի դիմաց»:

Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Առավոտի» հարցին ի պատասխան Քոչարյան-Սարգսյան բանավեճին տրված գնահատականին և Aravot.am-ի հարցին արդյոք դա նշանակո՞ւմ է, որ վարչապետի հեռացման հարցը փակված է այսպես պատասխանեց Հմայակ Հովհաննիսյանը. «Այն, որ նախագահը չի ուզում փոխել գործող վարչապետին, դա վաղուց է պարզ, նոր բան չէ»:

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ այսօր Փարիզում սպասվելիք հանդիպումից պարոն Հովհաննիսյանը սպասելիքներ չունի. «Ես այսօրվա հանդիպումից ոչինչ չեմ ակնկալում, քանի որ դրան նախորդեցին պրովոկացիոն իրադարձություններ, ու այս ֆոնին մասնակցելով՝ մենք նվաստանում ենք: Ի՞նչ կարող է անել Էդվարդ Նալբանդյանը: Ադրբեջանը օգտագործելով առիթն ասելու է, որ ես իմ ասածն ասացի: Նա փորձում է ցույց տալ, որ ինքը ուժային եղանակով փորձում է հարցը լուծել այնպես, ինչպես ցանկանում է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031