Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանն ավարտին է հասցրել ռազմական ուղղաթիռների մատակարարումն Ադրբեջանին. «Չորրորդ իշխանություն»

Հունվար 24,2014 12:52

Հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակը բավականին լարված է։ Նույնիսկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ վաղուց այսպիսի լարվածություն չէր եղել։ Թե ինչու են ադրբեջանցիները հատկապես այս օրերին կատաղել՝ այնքան էլ պարզ չէ, բայց խնդիրը միայն նրանց աննախադեպ ակտիվությունը չէ. ոչինչ, ակտիվացել են՝ պատասխանը կստանան, կհանդարտվեն, առաջին անգամը չէ։ Խնդիրն այն է, որ ընդհանուր իրավիճակն է շատ մտահոգիչ։

Տեսեք՝ այն նույն օրը, երբ ադրբեջանական դիվերսիոն խմբերը միանգամից երկու ուղղություններով հարձակվում են հայկական դիրքերի վրա, պաշտոնապես հայտարարվում է, որ Ռուսաստանն ավարտին է հասցրել 24 ժամանակակից ռազմական ուղղաթիռների մատակարարումն Ադրբեջանին։ ՄԻ-35 տեսակի այդ ուղղաթիռներն, ուշադրություն դարձրեք, «մասնագիտացած են» հատկապես զրահատեխնիկա ոչնչացնելու գործում։

Նույն օրը Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարում է, թե ղարաբաղյան խնդիրը պիտի կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով։ Բա իհարկե, ուղղաթիռներն էլ երեւի նրա համար են, որ բանակցությունների ավարտից հետո վերեւից ծաղկեփնջեր նետեն բանակցող կողմերի վրա։

Ընդ որում՝ այս ամենը տեղի է ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների փարիզյան հանդիպման ճիշտ նախօրեին, երկու երկրների նախագահների հանդիպումից ընդամենը մեկ ամիս առաջ։

Սրան գումարենք այն հանգամանքը, որ ամենայն հավանականությամբ՝ արդեն մայիսին Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը, իսկ այդ միությունում մեզ շատ մատչելի կերպով բացատրել են, որ լավ կլիներ ղարաբաղյան հարցը մինչ այդ լուծված լիներ կամ գոնե էական առաջընթաց արձանագրվեր։

Ինչպես տեսնում եք՝ ժամանակը «խեղդում է»։ Ընդ որում՝ «խեղդում է» նաեւ Թուրքիային, որը կցանկանար մինչեւ Ցեղասպանության 100-ամյակը ինչ-որ պատրվակով զիջումներ անել հայկական կողմին եւ կանխել «հայկական ցունամին»։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031