Հատված ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ հետ հարցազրույցից:
-Ի՞նչ կասեք այն դժգոհությունների առնչությամբ, թե ինչպես ժամանակին հանրությանը հասու չդարձավ ԵՄ հետ Ասոցացման փաստաթուղթը, այդպես էլ այսօր անհայտ է մնում Մաքսային միությանը անդամակցման գործընթացի բովանդակային մասը:
-Ամենեւին համամիտ չեմ նման կարծիքներին: Թե՛ ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի ժամանակ, թե՛ այսօր Մաքսային միության անդամակցմանն ընդառաջ ընթանում են երկկողմ բանակցություններ, որոնք վարվում են կոնկրետ անձանց կողմից, հետեւաբար նրանք էլ տեղեկացված են ե՛ւ ընթացքին, ե՛ւ բովանդակությանը:
Բայց կգա այն փուլը, երբ փաստաթղթերը կդառնան բոլորին հասանելի: Այսինքն՝ դրանք պատրաստ լինելուն պես Հայաստանի կառավարությունը ամբողջական փաթեթը կներկայացնի խորհրդարան: Այդ պահից գործընթացները կլինեն հրապարակային, բաց ու թափանցիկ:
Կարդացեք նաև
-Ասվում է, թե խորհրդարանական քննարկումների փուլում այլեւս դժվար կլինի այդ փաստաթղթերում փոփոխություններ կատարելը:
-Տասնյակ օրենքներում պետք է փոփոխություններ կատարենք, այսինքն՝ Մաքսային միության ընթացակարգերը պետք է ներդաշնակեցնենք մեր ազգային օրենսդրությանը: Եթե որոշակի ձեւակերպումներ դեմ կլինեն մեր ազգային, պետական շահերին, կամ չեն բխի մեր երկրի գլխավոր օրենքի՝ սահմանադրության պահանջներից, անպայման կփոխվեն:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում