Սուրիկ Խաչատրյանի թիկնապահի եւ որդու գործով դատական նիստն այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի չունեցավ:
Դատարան եկած Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանին նիստի սկսելուց րոպեներ առաջ տեղեկացրել էին, որ նիստը հետաձգվում է, քանի որ դատավորը մեկ այլ կարեւոր ու անհետաձգելի դատական գործով գտնվում է խորհրդակցության սենյակում՝ վճիռ կայացնելու: Ամենայն հավանականությամբ, քննիչին ու դատախազին ավելի վաղ էին զգուշացրել, որովհետեւ նրանք այդպես էլ դատարան չեկան:
Հիշեցնենք, որ այսօր շարունակվում էր Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքների քննությունը: Նա բողոքարկել էր Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին քննիչի որոշումները, ինչպես նաև դեպքի օրը սպանված Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ