Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետի որդու` Հարություն Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանն ու նրա նախկին տեղակալ Վահրամ Ենգոյանը Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվել են: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:
Բացի այդ, նրա խոսքով, Հարություն Սարգսյանի և Կարեն Բաբակեխյանի միջև տեղի է ունեցել առերես հարցաքննություն: Փաստաբանը դժվարացավ որևէ բան հրապարակել, քանի որ նախաքննությունն ընթանում է և ինքը մանրամասներին տեղյակ չէ:
Հատուկ քննչական ծառայությունից Panorama.am-ին ասացին, որ նախաքննությունն ընթանում է և հայտնի չէ` երբ կավարտվի:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում